Հայաստանի ազգային արխիվի աշխատողների և բոլոր արխիվագետների օր

Հունիսի 9-ը նշվում է որպես Հայաստանի ազգային արխիվի (ՀԱԽ) աշխատողների և բոլոր արխիվագետների օր:
Օրվա կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, աշխատակազմի քարտուղարի և խորհրդականների հետ այցելել են Հայաստանի ազգային արխիվի Լոռու մարզային մասնաճյուղ և շնորհավորել աշխատակիցներին։
Համայնքի ղեկավարը շնորհավորագրեր է հանձնել անձնակազմի բոլոր անդամներին՝ հասարակության և ժողովուրդների համար կարևոր և պատասխանատու այս գործը նվիրումով և անբասիր կատարելու, պատմական և մշակութային կարևոր արժեքները մեծ հոգածությամբ պահպանելու և սերունդներին փոխանցելու համար:

You May Also Like