Հայաստանի ազգային ագրարային համալսարանը առաջարկում է անվճար կարճաժամկետ դասընթացները

ՀՀ մարզաբնակ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած, մինչև 29 տարեկան երիտասարդների մրցունակությունը աշխատաշուկայում բարձրացնելու, նրանց զբաղվածության խնդրի լուծմանը և աշխատանքային առաջխաղացմանը նպաստելու նպատակով, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը առաջարկում է անվճար կարճաժամկետ դասընթացները՝
Մեղվաբուծության հիմունքներ
Ձկնաբուծություն
Ինտենսիվ այգեգործության հիմունքներ
Ջերմատնային տնտեսության կառավարման հիմունքներ
Շոկոլադագործություն
Հացատեսակների և հրուշակեղենի արտադրություն
Ավանդական պանիրների պատրաստման գաղտնիքները
Դասական կաթնամթերք․ հումքից մինչև պատրաստի արտադրանք
Եվրոպական քաղցրավենիքի գաղտնիքները
Եվրոպական հրուշակեղեն
Հավելումներով հացատեսակներ
Քրաֆտ գարեջրագործություն
Բուսաբուծական ծագման մթերքների վերամշակում – պահածոյացման տեխնոլոգիաներ
Քիմիկ լաբորանտ
ԱԹՍ-ների (դրոնների) կիրառմամբ գյուղատնտեսական սրսկումների իրականացում
Տրակտորիստ – մեքենավար
Փափուկ հմտություններ (CV կազմել և մոտիվացիոն նամակ գրել, աշխատանքային հարցազրույցի մասնակցել)։
 Վանաձոր համայնքի բնակիչները դասընթացներից որևէ մեկին մասնակցելու համար կարող են գրանցվել՝ մոտենալով Վանաձորի համայնքապետարան, 313 սենյակ։

You May Also Like