Միջոցառմանը ներկա էին հանրակրթական և արվեստի դպրոցների մանկավարժական կոլեկտիվների ներկայացուցիչները։
Համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը ողջունեց ներականեին, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից շնորհավորեց ևս մեկ հաջողված փառատոն անցկացնելու կապակցությամբ և շնորհակալոււթյուն հայտնեց երեխաների պատշաճ մասնակցությունն ապահովելու և համագործակցելու համար։
Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը կրթական հաստատություններում միջոցառումների անցկացման միջոցով աշխատանքներ է կատարում երեխաների իրավունքների և շահերի ոտնահարումը կանխարգելելու, անչափահասների շրջանում իրավախախտումները, հակահասարակական վարքի դրսևորումները կանխարգելելու և երեխաների սոցիալականացման նպատակով։
Փառատոնի մասնակից դպրոցները և ժյուրիի կազմը շնորհակալագրեր ստացան լավագույն մասնակցության և անաչառ գնահատելու համար։