Հայ- բելառուսական հարաբերություններն ամրապնդվում են նաև Վանաձոր-Վիտեբսկ բարեկամությամբ

vit_1
2012 թվականի հուլիսի 16-ին Բելառուսի Վիտեբսկ քաղաքում բարեկամության և համագործակցության պայմանագիր ստորագրվեց Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի և Վիտեբսկի քաղաքային կոմիտեի նախագահ Վիկտոր Նիկոլայկինի միջև: Պայմանագրով նախատեսվում էր մի շարք ոլորտներում համագործակցություն երկու քաղաքների միջև: Անցյալ շաբաթ Վիտեբսկի քաղաքային գործադիր կոմիտեի նախագահի հրավերով Բելառուս մեկնեց Վանաձորի քաղաքապետարանի պատվիրակությունը , որի կազմում էին քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը և աշխատակազմի ղեկավար Գագիկ Սիմոնյանը: Ավանադույթի համաձայն ամեն տարի հունիս 28-ից 29-ը Վիտեբսկում մեծշուքով նշվում է Քաղաքի օր տոնակատարությունը:
vit_2
Այս անգամ վիտեբսկցիները տոնում էին քաղաքի հիմնադրման 1039- ամյակը; Վանաձորի պատվիրակություն արժանացավ ջերմ ընդունելության և իր ակտիվ մասնակացությունը բերեց տոնակատարության շրջանակներում կայացած մի շարք միջոցառումներում:Վիտեբսկի քաղաքացիներին և քաղաքի ղեկավարությանը փոխանցվեց նաև վանաձորցիների և Վանաձորի քաղաքապետի շնորհավորանքները Քաղաքի տոնի կապակցությամբ: Վանաձորի պատվիրակության անդամների և Վիտեբսկի քաղաքային կոմիտեի նախագահի պաշտոնական հանդիպման ժամանակ քննարկվեցին երկու քաղաքների միջև համագործակցության ներուժը և պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում տարբեր ոլորտներում համագործակցության առաջարկություններ մշակել և ներկայացնել համապատասխան ծառայություններին:
Հուլիսի 2-ին Վանաձորի քաղաքապխետ Սամվել Դարբինյանը շնորհավորական հեռագիր է ուղարկել Վիտեբսկի քաղաքային իշխանության ղեկավարին, շնորհավորելով Բելառուսի Անկախության օրը, որը 1996 թվականից հետո պետականորեն նշվում է Բելառուսի հանրապետությունում: Բելառուսի հանարպետության Անկախության օր հռչակվել է Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մայրաքաղաք Մինսկի ազատագրման օրը:

vit_3

You May Also Like

Leave a Reply