Մինչ հաշվետվությանն անցնելը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մի շարք դիտարկումներ արեց և տվեց հանձնարարականներ: «Այս բաժնի կատարած աշխատանքը տեսանելի է ոչ միայն մեզ, այլև հասարակությանը: Մենք պարտավոր ենք վեր հանել նաև մութ խութերը և այդ ուղղությամբ աշխատանքներ կատարել: Խոսքս վերաբերում է մասնավորապես ՀՈԱԿ-երին, մանկապարտեզներին, մշակույթի տներին, երաժշտական դպրոցներին: Հորդորում և պահանջում եմ մանկապարտեզների տնօրենների և աշխատակիցների նկատմամբ այս տարի լինել շատ ավելի հետևողական, ավելի խիստ և պահանջկոտ, քան եղել եք՝ խոսքը վերաբերում է թե՛ հիգիենիկ պայմաններին, թե՛ սննդատեսակներին, ճաշացանկին: Եղեք չափազանց խիստ, անհրաժեշտության դեպքում անսպասելի այցելեք, սնունդը կշռեք, տվեք լաբորատոր անալիզի և այլն: Մենք որևէ մեկի նկատմամբ կաշկանդվածություն, պարտավորվածություն չունենք»: Մամիկոն Ասլանյանը շեշտեց նաև այն, որ մշակույթի տներն այսօրվա որակին և պահանջին համապատասխան պետք է գործեն: Վանաձորն այսօր հանրապետության այլ համայնքների համեմատ հայտնի է բարձր մակարդակի միջոցառումների կազմակերպմամբ և իրավունք չունենք մեր մշակութային օջախները վերածել պարապ ժամանցավայրի: Հանձնարարեց գրադարանային համակարգի հետ աշխատանքները ևս ակտիվացնել: Հանձնարարականներին հաջորդեց հաշվետվությունը: Այն ներկայացրեց մշակույթի, կրթության և երիտասարդության հարեցրի բաժնի պետ Գոռ Բադյանը:
Վերջում բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Ալեքսանյանն ու առաջին կարգի մասնագետ Սևակ Սարգսյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար արժանացան համայնքի ղեկավարի շնորհակալագրերին:
Մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնի ենթակայության տակ գործում են՝ 7 դպրոց (3 Երաժշտական, 2 արվեստի, գեղարվեստի և պարարվեստի), 3 մշակույթի տուն, Գրադարաններ Կենտրոնացված Համակարգ (4 մասսայական և մանկական գրադարանով), 2 թանգարան, 3 կատարողական խումբ, 3 թատրոն և 20 մանկապարտեզ:
Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են բաժնի աշխատանքների պլանավորման և բաշխման, հանձնարարականների տրման և դրանց ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողություն:
Նշված և պահանջվող ժամկետներում, սահմանված կարգով պատասխանվել են նամակների, գրությունների, նախապատրաստվել հայտարարություններ, պատվոգրեր, շնորհակալագրեր, շնորհավորանքներ, կազմվել միջոցառումների և միջոցառումների շարքերի ծրագրեր, հավաքվել բազմակողմանի և բազմաբնույթ տեղեկություններ բոլոր հիմնարկների վերաբերյալ:
Հաշվետու ժամանակաշրջանում իրականացվել են համայնքային ենթակայության երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, մանկապարտեզների և մշակութային այլ հիմնարկությունների գործունեության կազմակերպչական, կարգապահական խնդիրների լուծման, մեթոդական օգնության աշխատանքներ:
Պարբերաբար կատարվել են ստույգայցեր մանկապարտեզներ՝ երեխաների հաճախումների, սննդի որակի, սանիտարահիգիենիկ պայմանների, օդի ջերմաստիճանի ստուգման նպատակով:
Բոլոր մանկապարտեզները ակտիվորեն մասնակցել են մարզային և համաքաղաքային միջոցառումներին («Երեխաների իրավունքների պաշտպանության օր», «Ծաղկի տոն»,«Վանաձորի օր»), կազմակերպվել են հանրապետական, համայնքային տոներին նվիրված հանդեսներ:
Մանկապարտեզների միջև անց է կացվել սպորտլանդիա, մրցույթի հաղթողները մասնակցել են նաև մարզային և հանրապետական փուլերին:
Կրթության և գիտության նախարարության, Կրթության պետական տեսչության, ինչպես նաև բաժնի կողմից իրականացվել են սեմինար-պարապմունքներ, քննարկումներ, դասընթացներ մանկապարտեզների տնօրենների, դաստիարակների, բուժքույրերի, երաժշտական դաստիարակների համար:
Բաժնի մշտական ուշադրության կենտրոնում են եղել մանկապարտեզների ամենօրյա աշխատանքը, ընթացքում առաջացած խնդիրների լուծման և դրանց կրկնության բացառման նպատակով:
Երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտները մասնակցել են «Վերածնունդ» միջազգային, «Արտ մյուզիք» հանրապետական, Առնո Բաբաջանյանի անվան միջազգային, «Ոսկե տավիղ» հանրապետական, «Կոմիտաս» հանրապետական, Լոռու մարզային մրցույթ-փառատոններին և արժանացել մրցանակների և պատվոգրերի:
Մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժինը համագործակցել է երիտասարդական, հասարակական կազմակերպությունների, Գուգարաց Թեմի Առաջնորդարանի, համայնքում գործող խոցելի խմբերի (մանկատուն, տարեցների տուն, զոհված ազատամարտիկների ընտանիքներ, ԵԿՄ, հաշմանդամներ) և այլ համայնքների, Սփյուռքի և արտերկրի հետ՝ համատեղ իրականացրել մշակութային ծրագրեր, միջոցառումներ:
Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել են պետական, միջազգային, հանրապետական, համայնքային, հոբելյանական տոներ, հիշատակի օրերին նվիրված երթեր, միջոցառումներ: Կազմակերպված բոլոր միջոցառումների և միջոցառումների շարքերի ծրագրերը և տեղեկությունները տրամադրվել են պետական կառույցներին, լրատվամիջոցներին, Վանաձոր համայնքի ավագանուն և տեղադրվել համայքնապետարանի էլեյտրոնային կայքէջում:
Բաժնի անձնակազմը մասնակցել է տարվա ընթացքում կազմակերպված շաբաթօրյակներին, դրանց ակտիվ մասնակցել են նաև բաժնի ենթակայության հիմնարկները իրենց աշխատակազմերով:
Հունվարի 23-ին բաժնի պետ Գոռ Բադյանը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին ներկայացրեց 2017 թվականի հաշվետվությունը, ընթացքում քննարկվեցին առաջիկա տարվա անելիքները, կարևորվեցին տարվա ընթացքում տեղի ունենալիք մի շարք պետական միջոցառումներին պատշաճ մակարդակով պատրաստվելու և մասնակցելու հարցերը:
Աշխատանքային տարվա մեկնարկը տրվեց բաժնի պետ Գոռ Բադյանի կողմից անց կացվող աշխատանքային խորհրդակցություններով բաժնի ենթակայության հիմնարկների կոլեկտիվների հետ: Խորհրդակցությունների ժամանակ քննարկվեցին անցնող տարվա արդյունքներն ու առաջիկա անելիքները, տրվեցին հանձնարարականներ: Կոլեկտիվները ներկայացրեցին իրենց խնդիրներն ու քննարկվեցին դրանց լուծման ուղիները:
Հունվարի 14 – Ձմեռային առաջին զորակոչ
Վանաձորի զինվորական կոմիսարիատի բակում տեղի ունեցավ 2018 թվականի ձմեռային առաջին զորակոչի զինակորիկներին ճանապարհելու արարողություն, ողջույնի ելույթներից հետո զինակոչիկներին գեղարվեստական կատարումներով ճանապարհեցին համայնքի կատարողական խմբերը:
Հունվարի 28 – ՀՀ Բանակի օր
Հարգանքի տուրք Վանաձորի զինվորական պանթեոնում և Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ:
«Բանակի օրը զինվորի հետ» խորագրով միջոցառում ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի N զորամասում:
Փետրվարի 19 – Թումանյանական օրեր
Տեղի են ունեցել միջոցառումներ, գրքերի ցուցադրություններ, սեմինար- քննարկումներ, որոնց ընթացքում եղել են թեմատիկ զեկուցումներ և գրքերի նվիրատվություններ Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի բոլոր գրադարաններում:
Մարտի 5 – Վազգեն Սարգսյանի ծննդյան օր
Ավանդույթի համաձայն, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, մարտի 5-ին հարգանքի տուրք մատուցվեց ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ, որից հետո տեղի ունեցավ պատանի երկրապահների երդման արարողությունը:
Մարտի 8 – Կանանց տոն
Վանաձորի կենտրոնական փողոցներում ծաղիկներ են նվիրվել կանանց և աղջիկներին:
Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի է ունեցել դասական երաժշտության երեկո՝ մասնակցությամբ Վանաձորի կամերային երգչախմբի, կամերային նվագախմբի, օպերային երգիչ Ալեքսեյ Ավետիսյանի և այլ արտիստների:
Մարտ- ապրիլ – Ֆրանկոֆոնիայի երկամսյակ
Համայնքային ենթակայության բոլոր հիմնարկներում միջացառումներ նվիրված Ֆրանսիային և ֆրանսիական մշակույթին:
Ապրիլի 7 – մայրության և գեղեցկության օր
Բաժանվել են ծաղիկներ քաղաքի փողոցներում, ինպես նաև աջակցություն է ցուցաբերվել Վանաձորի Գր. Հախինյանի անվան «Հորովել» երգի պարի անսամբլի և «Արտիստ. էյէմ» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվող «Դարերի խորքից» համերգային ծրագրին, որի հրավիրատոմսերի մի մասը անվճար բաժանվել է կանանց և աղջիկներին:
Ապրիլի 24 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Նահատակաց պուրակում տեղադրված Հայոց ցեղասպանության հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման և ծաղիկների խոնարհման արարողություն:
Մայիսի 8 – Երկրապահի օր
Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տոնական միջոցառում նվիրված Շուշիի ազատագրմանը: Միջոցառումից հետո Վանաձորի զինվորական պանթեոնում կատարվեց հոգեհանգստի կարգ, ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհվեցին զոհված հայորդիների շիրիմներին:
Մայիսի 9 – Հաղթանակի և խաղաղության տոն
Ծաղիկներ և ծաղկեպսակներ զետեղվեցին Հայրենական մեծ պատերազմի հուշակոթողի մոտ:
Երեկոյան Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ տոնական համերգային ծրագիր՝ մասնակցությամբ համայնքի կատարողական խմբերի և անհատ ստեղծագործողների:
Մայիսի 18-21 – Թանգարանների միջազգաին օր և թանգարանների գիշեր
Քաղաքում գործող բոլոր թանգարաններում՝ «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օրվան» նվիրված թեմատիկ միջոցառումներ, ցուցադրություններ և ցուցահանդեսներ, վարպետության դասեր, զեկուցումներ, սեմինարներ և գիտաժողովներ:
Մայիսի 27, 28 – Հանրապետության տոն և առաջին հանրապետության 100 ամյակ
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց մայիսի 27-ին կոտրած եկեղեցու տարածքում, նախ հոգեհանգստի կարգ կատարվեց Ղարաքիլիսայի հերոսամարտի նահատակների հիշատակին կանգնեցված մատուռ-հուշակոթողի մոտ, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդի, որից հետո կատարվեց խաչքարի օրհնության կարգ: Այնուհետև մեկնարկեց զինվորական շքերթը, որն ավարտվեց զինվորական տեխնիկայի և զինատեսակների ցուցադրությամբ: Կոտրած եկեղեցու հարակից տարածքում տեղի ունեցավ Առաջին հանրապետթյան և Ղարաքիլիսիայի հերոսամարտին նվիրված հատուկ նիստ, ողջույնի խոսքերից հետո ներկայացվեց Ղարաքիլիսայի հերոսամարտի դրվագներ պատկերող մասսայական բեմադրություն և գեղարվեստական ողջույններ:
Մայիսի 28-ին՝ երեկոյան Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում տեղի ունեցավ տոնական համերգային ծրագիր՝ նվիրված անկախության 100-ամյակին, մասնակցությամբ բաժնի ենթակայության գեղարվեստական կոլեկտիվների, անհատ կատարողների, և Երևանից հրավիրված ճանաչված արտիստների: Միջոցառումն ավարտվեց հրավառությամբ:
Հունիսի 1 – Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր
Վանաձորի բոլոր այգիներում և պուրակներում տեղի ունեցան տոնական միջոցառումներ, որից հետո օրվա գլխավոր համերգային ծրագիրը տեղի ունեցավ Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Հունիսի 8-9 – պատանի երաժիշտ կատարողների «Կոմիտաս» մրցույթ-փառատոն
Էդ. Կզարթմյանի անվան արվեստի դպրոցի բոլոր դահլիճներում հունիսի 8-ին մեկնարկեց փառատոնի մրցութային մասը, որին մասնակցում էին հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների սաները՝ շուրջ 100 մասնակից: Մրցույթն անց կացվեց 5 անվանակարգերում երկու տարիքային խմբերի միջև: Հունիսի 9-ին տեղի ունեցավ մրցույթի շքահամերգը և պարգևատրման արարողությունը:
Հունիսի 27 – «Հրաժեշտ մանկապարտեզին» Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ ավանդական «Հրաժեշտ մանկապարտեզին» միջոցառումը, որի ընթացքում պարգևատրվեցին նաև մանկապարտեզների մի խումբ աշխատակիցներ:
Հունիսի 29 – Անհայտ կորածների օր
Համայնքային ենթակայության հիմնարկներում տեղի են ունեցել միջոցառումներ: Ծաղիկներ և ծաղկեպսակ է խոնարհվել անհայտ կորածների խաչքարի մոտ:
Հունիս-օգոստոս – Ամառային ծրագիր
Միջոցառումներ բաժնի ենթակայության բոլոր հիմնարկներում: Երաժշտություն և տարաբնույթ միջոցառումներ Հայքի հրապարակում:
Հուլիսի 2 – Ամառային զորակոչ
Վանաձորի Սուրբ Գր. Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդի օրհնությամբ մեկնարկեց ամառային առաջին զորակոչը, այնուհետև բակում տեղի ունեցավ գեղարվեստական միջոցառում:
Հուլիսի 5 – Սահմանադրության օր
Հայքի հրապարակում, տեղադրվել են դրոշներ, հրապարակը բերվել է օրվա խորհդրդին համապատասխան տեսքի, միջոցառումներ են տեղի ունեցալ բաժնի ենթակայության հիմնարկներում:
Սեպտեմբերի 21 – Անկախության տոն
Տոնական օրվա մեկնարկը տրվեց Վանաձորի զինվորական պանթեոնում, Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում գնտվող հայորդիների շիրիմներին ծաղիկների խոնարհումով: Միջոցառումներ են տեղի ունեցալ բաժնի ենթակայության բոլոր ՀՈԱԿ-ներում:
Հոկտեմբերի 1-6 – Շ. Ազնավուրի հիշատակի անկյուն
ՀՀ Ազգային հերոս Շ. Ազնավուրի մահվան կապակցությամբ, իր անվան մշակույթի պալատի բակում բացվել է սգո անկյուն, որտեղ վանաձորցիները իրենց հարգանքի տուրքն էին մատուցում մեծանուն հային:
Հոկտեմբերի 5 – Վերջին հրաժեշտ Շ. Ազնավուրին
Հոկտեմբերի 5-ին, ամբողջ աշխարհի հետ միասին, Վանաձորը նույնպես իր վերջին հրաժեշտը տվեց մեծ հային:
Հոկտեմբերի 12 – «Վանաձորի օր» համաքաղաքային ավանդական տոնակատարություն
«Հաղթող սերունդների քաղաք» խորագրով մի շարք միջոցառումներ, համերգներ: Բաժնի ենթակայության բոլոր հիմնարկներում տոնական միջոցառումներ: Տոնական օրվա մեկնարկը տրվեց Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակում դասական երաժշտության համերգով մասնակցությամբ Վանաձորի կամերային երգչախմբի և նվագախմբի, «Անկախության սերունդ» նվագախմբի և «Հորովել» երգի-պարի անսամբլի:
Միջոցառումը շարունակվեց քայլերթով, որը մեկնարկեց Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատի բակից, հաջորդ կանգառը ամբողջությամբ վերականգնված «Համերաշխության» պուրակն էր, որտեղ կատարվեց բացման արարողությունը, իսկ նորաբաց այգու տարածքում բացվել էր համայնքում իրենց գործունեությունը ծավալող հասարակական կազմակերպությունների ծրագրերի ցուցահանդես: Այնուհետև երթը շարունակվեց, և հաջորդ միջոցառումը, կրկին, նորաբաց «Մոր և Մանկան» այգում էր, որտեղ ներկայացված էին համայնքում գորոծող մշակութային հիմնարկների և խմբերի ձեռագործ աշխատանքներն ու գեղարվեստական համարները:
Միջոցառումների հաջորդ կանգառը Կ. Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի բակում էր, որտեղ ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում նունպես նախատեսված էր միջոցառում:
Տոնական օրվա գլխավոր ակորդները հնչեցին Հայքի հրապարակում, վանաձորցի սիրված արտիստների և Երևանից օրվա հատուկ հյուրերի՝ Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբենյանի մասնակցությամբ: Տոնական համերգն ավարտվեց հրավառությամբ:
Հոկտեմբերի 27 – Հիշատակի արարողություն
Վաղ առավոտյան, ավանդույթի համաձայն, մարզային և քաղաքյին իշխանության ներկայացուցիչները այցելեցին Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ իրենց խոնարհումը բերելու 1999 թվականի ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին:
Դեկտեմբերի 3-4 Երիտասարդական մայրաքաղաքի գնահատող հանձնախմբի այցը Վանաձոր
Վանաձորի համայնքապետարանի և համահայտատու երեք հասարակական կազմակերպությունների կողմից 2019 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին տրված հայտի հիման վրա Վանաձոր այցելեցին գնահատող հանձնախմբի անդամները, սպորտի և երիտասարդության նախարարության ներկայացուցչի հետ միասին, նրանք ծանոթացան քաղաքի հնարավորություններին երիտասարդական ծրագրեր և միջոցառումներ իրականացնելու նպատակով, հանձնախմբի այցից հետո կատարված ուսումնասիրությունների ամփոփման հիման վրա Վանաձորը ճանաչվեց 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք:
Դեկտեմբերի 7 – Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված եկրաշարժի զոհերի խաչքարի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդի, տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների զետեղման արարողություն, որից հետո առաջնորդանիստ Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցում տեղի ունեցավ պատարագ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի՝ մասնակցությամբ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, գեղ. ղեկ. և դիրիժոր ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հավարտ պատարագի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ «Ղողանջ հիշատակի» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառում նվիրված երկրաշարժի 30-րդ տարեցիլին: Օրվա ընթացքում Վանաձոր այցելեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով սկզբում եղավ հիշատակի խաչքարի մոտ, ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհելով զոհերի հիշատակին, այնուհետև տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի շենքի հանդիսավոր բացման արարողությունը:
Դեկտեմբեր- Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հայքի հրապարակի, համայնքի գլխավոր փողոցների, կամուրջների և հրապարակների ամանորյա ձևավորում:
Դեկտեմբերի 22- Հայքի հրապարակում քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողություն:
Բաժնի ենթակայության ուսումնադաստիարակչական բոլոր հաստատություններում, մշակույթի տներում, կերպարվեստի թանգարանում կազմակերպվել են ամանորյա միջոցառումներ, հանդեսներ:
Բաժնի հատուկ ուշադրութան կենտրոնում են եղել
• Մարտի 27 – Թատրոնի միջազգային օր
Վանաձորում գործող բոլոր թատրոնների ներկայացուցիչներին ընդունեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, շնորհավորանքի խոսքեր փոխանցելով իր և համայնքի ավագանու անունից, այնուհետև մասնագիտական տոնի առթիվ շնորհավորագրեր և ծաղկեփնջեր հանձնեց ներկաներին:
Հոկտեմբերի 9 – Գրադարանային համակարգի աշխատակիցների ընդունելություն մասնագիտական տոնի առթիվ
Համայնքի ավագանու նիստերի դահլիճում պատվոգրեր և ծաղկեփնջեր հանձնվեցին համայնքի գրադարանների կողմից ներկայացված աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ:
Հոկտեմբերի 24 – Ուսուցիչների ընդունելություն մասնագիտական տոնի առթիվ
Համայնքի ավագանու նիստերի դահլիճում կատարվեց շնորհակալագրերի և պատվոգրերի հանձնման արարողություն ուսուցիչների մասնագիտական տոնի առթիվ:
Արվեստի մշակույթի և երիտասարդության հետ կապված բոլոր տոները:
• Անվանի մարդկանց հոբելյաններն ու կոլեկտիվների ու ճանաչված մարդկանց այցերը
Կոմիտասի անվան պետական լարային քառյակի համերգը Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում:
Լեհ ակորդեոնահար Մաչեյ Ֆրոցկևիչի մենահամերգը Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում:
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությունը՝ դիրիժոր ՀՀ Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված Սուրբ պատարագին Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցում:
«Ոմանք» խմբի համերգը Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Ասմունքող Լիաննա Զուրաբյանի ասմունքի երեկոն Վանաձորի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը:
Զինվորական դիրիժոր, անվանի մանկավարժ, գնդապետ Վլադիմիր Ռապացկու 90-ամյակին նվիրված միջոցառում Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տանը:
Ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական մոնո ներկայացում Հովհ. Աբելյանի անվան պետ. դրամ. թատրոնում:
Աջակցություն է ցուցաբերվել ճանաչված դերասան Արթուր Պապիկյանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման համար:
• Եկեղեցական տոներ
Սուրբ Հարության տոն (Զատիկ)
Առաջնորդանիստ Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու բակում տեղադրվել էին օրվա խորհրդին համապատասխան դեկորացիաներ, թիվ 5 մանկապարտեզի սաները տեղում կատարում էին օրվա խորհրդին նվիրված նկարազարդումներ, ինչպես նաև բացվել էր այլ սաների կատարած աշխատանքների ցուցահանդես:
Բուն բարեկենդանի տոնախմբություն
Վանաձորի Հայքի հրապարակից մեկնարկեց երթ դեպի առաջնորդանիստ Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցի, մասնակցությամբ տարբեր պարային խմբերի, ուսանողների, աշակերտների, ովքեր հանդերձավորված էին ազգային տարազների դետալներով և տիկնիկներով: Այնուհետև Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ մասնակցությամբ համայնքի կատարողական խմբերի, բացվեց գեղարվեստի և կիրառական արվեստի ցուցահանդես-վաճառք՝ մասնակցությամբ արվեստի, գեղարվեստի դպրոցների, մշակույթի տների և հասարակական կազմակերպությունների:
Խաչերթ և Վանաձորի օրհնության օր
Գուգարաց թեմի առաջնորդի կողմից յուրաքանչյուր տարի Խաչվերացի տոնի օրը հայտարարվել է նաև Վանաձոր քաղաքի օրհնության օր: Օրվա ընթացքում տեղի ունեցավ խաչերթ Հայքի հրապարակից դեպի Սուրբ Գր. Նարեկացի եկեղեցի, որտեղ կատարվեց քաղաքի օրհնության կարգը, և տեղի ունեցավ համերգային ծրագիր՝ համայնքի գեղարվեստական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ:
Վարդավառ
Վաղ առավոտից Հայքի հրապարակում գործող շատրվանների մոտ հավաքված երիտասարդներին միացան նաև համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները քաղաքապետի գլխավորությամբ, Հայքի հրապարակում տեղադրվել էր երաժշտական տեխնիկա, հնչում էր ազգային երաժշտություն:
Բաժինն աջակցել է մայրաքաղաքից, այլ համայնքներից և արտերկրից ժամանած կատարողական խմբերի և անհատ կատարողների համերգներին, ներկայացումներին, հանդիպումներին, ՀՀ Մշակույթի նախարարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին, «Մշակութային վերածնունդ» փառատոնին:
• «Լոռվա ձմեռ»
• Եվրոպայի օր
• «Կոմիտաս» փառատոն՝ «Գալան տրիո»
• «Կոմիտաս» փառատոն՝ «Ճամփորդող երգչախումբ»
• «Գեղարդ» երգեցիկ խմբի համերգ
• Բերքի տոն
• Երիտասարդության միջազգային օր
• Ստեփան Սարգսյանի անվան մրցաշար
• Հնդկաստանի դեսպանատան կողմից կազմակերպված յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: