ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ, ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ և ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԲԱԺՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Համայնքի ղեկավարի 2020 մայիսի 23-ի թիվ 357-Ա կարգադրությամբ բաժինն իրականցրել է Վանաձորի համյանքապետարանի աշխատակազմի կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումների պատասխանատուի կազմակերպչական աշխատանքներ:

Իրականացվել է համավարակի սոցիալական հետևաքնների վերացմանն ուղղված կառավարության աջակցության ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների իրազեկման, ինչպես նաև ռազմական դրության պայմաններում Արցախից տեղահանված ընտանիքների աջակցության Թեժ գծի սպասարկում: Պատասխանվել է 256 հարցման:

Իրականացվել է Արցախից Վանաձոր տեղափոխված ընտանիքների միգրացիոն հաշվառում և անհրաժեշտ աջակցության տրամադրում: Առ 31 դեկտեմբերի 2020 թվականը հաշվառվել են 525 ընտանիքներ 1756 քաղաքացիներ:

Աջակցվել է համայնքապետարանի կողմից որոշ ծառայությունների առցանց մատուցման կարգի մշկամանը և իրականացվել է քաղաքացիների կողմից նման ծառայություններից օգտվելու ուղեցույցային իրազեկման գործընթացին:

Բաժնի աշխատակիցների միջոցով իրականացվել է 71 քաղաքացիների ընդունելություն անմիջական համայնքի ղեկավարի մոտ և 252 քաղաքացիների ընդունելություն հեռավար կարգով՝ համայնքի ղեկավարի հետ առցանց կապով:

Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացվել է մշտադիտարկում Քաղաքացիների սպասարկման գրասենյակում համավարակի կանխարգելման կանոնների պահպանման նպատակով:

Վանաձորի համայնքապետարանի պաշտոնական կայքում և սոցալական ցանցի էջերում բաժնի կողմից հրապարակվել է 242 տարբեր բնույթի տեղեկություներ՝ հայտարարություններ, լուսաբանումներ, իրադարձությունների ընթացիկ ներկայացում, ավագանու նիստերի լուսաբանում:

Սոցիալական ցանցում պատասխանվել է քաղաքացիների 97 տարբեր բնույթի հարցումների և տրամադրվել է թվով 65 տեղեկություններ:

Մշակվել և արխիվացվել է 1.8 ԳԲ ծավալով ֆոտոնկարներ: Հանրությանը տարբեր մեդիա հարթակներում ներկայացվել է 0.6 ԳԲ ծավալով ֆոտոնկարներ: Նկարահանվել և արխիվացվել է 67 ԳԲ ծավալով տեսանյութ:

Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ պատրաստվել է համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման, ինչպես նաև 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ համայնքի գրաֆիկական վերլուծական տեսապատկերների փաթեթ և ցուցադրվել ավագանու նիստի ժամանակ:

Կատարվել են արարողակարգային աշխատանքներ թվով 7 պաշտոնական միջոցառումների ընթացքում:

Սահմանված կարգով կազմակերպվել և իրականացվել են 5 հանրային լսումներ, թվով 10 աագանու նիստեր, և կազմվել են դրանց արձանագրությունները և ամփոփաթերթերը:

Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ

You May Also Like