Վանաձորի համայնքապետարանի բաժինները շարունակում են ներկայացնել 2018թ.-ին կատարած աշխատանքների հաշվետվությունները:
Հաշվետվությամբ հանդես եկավ նաև զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինը: Վանաձոր համայնքի ղեկավարն ընդգծեց բաժնի աշխատակիցների կողմից կատարվող ամենօրյա հետևողական աշխատանքի կարևորությունը, ինչի շնորհիվ համայնքապետարանը կարողանում է ձեռքը պահել փոփոխությունների զարկերակի վրա: «Այս փուլում մենք նոր սուբվենցիոն ծրագրերի ենք մասնակցում: Ինչքան կկարողանանք արդյունավետ ներկայացնել մեր ծրագրերը, այնքան մեր աշխատանքները տեսանելի և արդյունավետ կլինեն: Ձեր աշխատանքը սկսվում է ծրագրերի սաղմնավորման փուլից, ապա դրանց միս ու արյուն եք տալիս: Մենք պետք է աշխատենք՝ ժամկետների, որակի և նոր ոճի ժամանակի հրամայականի մեջ տեղավորվելով»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:
Հաշվետու զեկույցով հանդես եկավ ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը:
Վերջում ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար բաժնի առաջատար մասնագետներ Շուշանիկ Հարությունյանը և Սոնա Կոծինյանն արժանացան համայնքի ղեկավարի շնորհակալագրերին:
ԶԾ, ԱԿ և ՏՏ բաժնի 2018թ. տարեկան հաշվետվությունը
2018թ· մարտի 2-ին Վանաձորի քաղաքապետը հյուրընկալել էր Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» ղեկավարներ Սեզար Լորենսին, Գոհար Մուսայելյանին և Նիկոլաս Դե Կաստելլիին: Հանդիպման նպատակը ծրագրի շրջանակում Վանաձորում իրականացվելիք աշխատանքների քննարկումն էր, որն է՝ Վանաձորի ավտոկայանի բարեկարգումը: Համայնքի առաջնային խնդիրներից ընդգծվեց փողոցների, մայթերի, հրապարակների բարեկարգումը, կանաչապատումը և լուսավորությունը, ինչպես նաև դրանց համահունչ կոմունիկացիոն կապերի ստեղծումը: Նախատեսվում է հիմնանորոգել Սանկտ Պետերբուրգի և Ներսիսյան փողոցները: Լճերի տարածքը զվարճանքի և հանգստի կենտրոն դարձնելու դեպքում այդ ճանապարհների բարեկարգումը կարևոր ներդրում կլինի: Ճանապարհների հիմնանորոգմանը զուգընթաց ամբողջապես փոխվելու են լուսավորության ցանցը և ջրահեռացման համակարգը:
2018թ· մայիսի 3-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ներկայացուցիչների և նրանց կողմից հրավիրված WtERT ընկերության փոխնախագահ Վերներ Բաուերի հետ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում հերթական հանդիպումն ունեցան Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչները՝ համայնքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանի, և աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանի գլխավորությամբ: Ներկա էին նաև Վանաձորի «Նեցուկ» և Դիլիջանի «Կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ների տնօրենները:
2018թ· մայիսի 19-ին Եվրոպայի օրվա շրջանակներում Վանաձորի քաղաքապետը ընդունեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Վանաձորի Հայքի հրապարակում հանդիսավորությամբ նշվեց Եվրոպայի օրը: Ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
2018թ· հունիսի 9-13-ին ճանաչողական և հետազոտական այցելությամբ Վանաձորում էին «Էկոլաբ» հիմնադրամի և TraumWerkStadt կազմակերպության ներկայացուցիչներ՝ Կորինա Յոպիենը և Աստրիդ Թիվսը: Նպատակն է ստեղծել համագործակցություն և փոխանցել լքված արդյունաբերական շինությունների տարածքները վերափոխման ենթարկելու փորձը, ուսումնասիրել հնարավորությունները Վանաձոր քաղաքի համար, որը Խորհրդային Հայաստանի ամենամեծ արդյունաբերական քաղաքներից էր: Համագործակցությունը նպատակ ունի հետազոտել լքված արդյունաբերական շինությունները և հետագայում զարգացնել ու վերօգտագործել դրանք որպես էկոլոգիապես մաքուր հանրային տարածքներ՝ մշակութային, կրթական և ժամանցային գործունեության համար:
2018թ.-ի հունիսի 17 – 22-ը GIZ Հայաստան-ի հրավերով «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակում ուսումնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն էր մեկնել Վանաձորի պատվիրակությունը: որի արդյունքում որոշվել է Վանաձորի կրթական հաստատություններում իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրեր:
2018թ· հուլիսի 16-ին Փասադենա և Վանաձոր քույր քաղաքների համագործակցության շրջանակում Վանաձորում են քույր քաղաքի Հայաստանի հանձնախմբի ատենապետն ու հանձնախմբի այլ անդամներ: Նրանց ընդունեց Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը:
2018թ· ԱՄՆ Հայ մարմնակրթական ընդհանուր միության արևմտյան շրջանի սկաուտական բաժանմունքն այս տարի տոնում է 100-ամյակը: Այդ շրջանակում էլ Փասադենայից 200 պատանի ժամանել է հայրենիք՝ բարեկարգելու Վանաձորը, աջակցություն ցուցաբերելու մանկապարտեզներին:Հուլիսի 19-ին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և պատրաստակամություն հայտնել ջանքեր ներդնելու նախատեսվող աշխատանքներում:
2018թ· օգոստոսի 10-ին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդունեց «Քենյոն» ՀԿ-ի նախագահ Դավիթ Ամիրյանին: Կազմակերպությունը մի շարք մեծ ծրագրեր է իրականացնում հանրապետության տարածքում՝ համայնքների զարգացման նպատակով:
2018թ· օգոստոսի 16-ին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, առևտրի և տնտեսական բաժնի աշխատակից Դավիթ Դիլանյանին:
2018թ· օգոստոսի 20-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը կրկին ընդունեց Վանաձորի քույր քաղաք Փասադենայի պատվիրակությանը՝ հանձինս Հայ օգնության միության Փասադենայի մասնաճյուղի նախագահ Թալին Հինդոյանի և Վանաձոր, Փասադենա քույր քաղաքների պատվիրակ Դավիթ Գևորգյանի: Հանդիպման ընթացքում հյուրերի հետ քննարկեվեցին հետագա համագործակցության ուղղությունները և հատկապես երեխաների կրթադաստիարակչական գործընթացի, տնակային մանկապարտեզների խնդիրները:
2018թ սեպտեմբերի 5-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալվեց քույր-քաղաք Բաթումիում՝ նշելու քաղաքի 130-ամյակը: Բաթումիում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Եղիշե Սարգսյանի և հայ համայնքի ղեկավարի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը այցելեց «Ալեքսանդր Մանթաշյանց» նորաբաց հայկական մշակույթի կենտրոն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ համայնքի խնդիրները և համագործակցության ամրապնդման ուղիները:
2018թ· սեպտեմբերի 8-ին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը ընդունեց Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությանը՝ նորընտիր մարզպետ Ռիտա Ռյորըլի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր ծանոթությունը գործընկերների հետ և ընթացիկ ծրագրերի քննարկումը: Նշենք, որ «GIZ Հայաստան»-ի «Քաղաքների ցանց Հարավային Կովկասում» նախաձեռնության շրջանակում Ռեգեն երկրամասի հետ Վանաձորը համագործակցում է աղբահանության ոլորտում:
2018թ· Սեպտեմբերի 24-ից 30-ը անցկացվեց 40 ուսուցիչների և դաստիարակների վերապատրաստում՝ «Թափոնների կառավարում» թեմայով:
2018թ· հոկտեմբերի 12-ին «Վանաձորի օր» ամենամյա տոնակատարությունը մեկնարկեց «Հաղթող սերունդների քաղաք» խորագրի ներքո: Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը դիմավեց հյուրերին, որ ժամանել էին Վանաձորի քույր քաղաքներից և հանրապետության տարբեր համայնքներից: Օրվա պատվարժան հյուրերի թվում էին նաև ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ և Վանաձորի պատվավոր քաղաքացիներ:
2018թ· նոյեմբերի 9-10-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժնի պետ Լիլիթ Սարոյանը և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Ֆրանսիայի Նևեր քաղաքում մասնակցել են սույն թվականի Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո առաջին անգամ անցկացվող «Միջին քաղաքների նորարարական զարգացման համաշխարհային գագաթնաժողովին» (SIIVIM)։ Գագաթնաժողովի ավարտին Վանաձորի քաղաքապետը ստորագրել է Վանաձոր- Նևեր քաղաքների Մտադրությունների հուշաթուղթ :
2018 նոյեմբերի 9-11-ը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մասնակցել է ֆրանսիական Բանյո քաղաքի և Վանաձորի բարեկամության 50-ամյակի միջոցառումներին։ Միջոցառումներին ներկա են գտնվել Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը, ֆրանսիահայ պետական գործիչ Պատրիկ Դևերջյանը,սենատորներ,հայ համայնքի ներայացուցիչներ։ Նախկինում կնքված բարեկամության հուշագրի մեջ կատարվել են նոր լրացումներ, որոնք նոր հորիզոններ կբացեն երկու քաղաքների համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու համար։
2018թ· նոյոմբերի 4-ից 9-ը Վանաձորի համայնքապետը մասնակցել է Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 35-րդ պլենար նստաշրջանին:
2018 թվականի նոյեմբերի 21-24-ը Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը Ուկրաինայի Կիև քաղաքում մասնակցել է «Քաղաքապետերի դաշնագիր-Արևելք»՝ «Ցուցադրական նախագծեր» և «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» ծրագրին:
ՀՀ «Զինապարտության մասին» թիվ 657 որոշման կարգի համապատասխան վարվել է զինապարտության գրանցամատյանը: Զինկոմիսարիատ է ներկայացվել 2002թ. նախազորակոչային տարիքի պատանիների ճշտված տվյալները:
2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման աշխատանքների հետ կապված` օրենքով սահմանված կարգով, կատարվել է հետևյալ աշխատանքները.
- համաձայն ժամանակացույցի, ընդունվել է որոշում քարոզչական պաստառներ փակցնելու տեղերը սահմանելու մասին,
- լիազոր մարմնի հետ միասին կազմավորվել են ընտրական տեղամասեր,
- ըստ ձևավորված տեղամասերի սահմանվել է տեղամասային կենտրոններ,
- կատարվել է քվեարկության սենյակի կահավորում
«vanadzor.am» պաշտոնական կայք-էջն ամբողջովին վերափոխվել է և համապատասխանեցվել ժամանակակից նորմերին: Կատարվում է կայքի սպասարկում և նյութերի տեղադրում:
ՀԿՏՀ համակարգի սպասարկման և ադմինիստրատիվ աշխատանքները, ինչպես նաև խորհրդատվությունը և ուսուցանումը կատարվում է բաժնի աշխատակիցների կողմից: