Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է քաղաքի վարչական սահմաններում հողհատկացման, ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինարարական թույլտվությունների պատրաստման, ավարտված շինարարական աշխատանքների շահագործման ընդունման, փոստային հասցեների տրամադրման, նախագծերի համաձայնեցման, քաղաքի տարածքում կատարվող գեոդեզիական հանույթների, քարտեզագրման վերահսկման և համաձայնեցման աշխատանքներ, Սուբվենցիոն, համայնքային և պետական ծրագրերով իրականացվող նախագծերի կազմման, համաձայնեցման և շինարարության վերահսկման աշխատանքներ: Այդ թվում՝ տրամադրվել է 327 հատ ճարտարապետահատակագծային (նախագծային) առաջադրանք, 411 հատ շինարարության թույլտվություն` սահմանելով բացարձակ ցուցանիշ վերջին 30 տարվա համար, 107 հատ օբյեկտ ընդունվել է շահագործման, ինչի համար տրվել է ավարտը փաստագրող ակտ: Ընդհանուր առմամբ 2020թ. բաժին մուտ է եղել հատ դիմում, հանձնարարական և գրություն:
2020թ. ընթացքում շարունակվել է Լոռի մարզադաշտի վերակառուցումը, ինչպես նաև Դեմիրճյան փող. թիվ1ա հասցեում «Վանաձոր-1» ենթակայանի վերակառուցումը և արդիականացումը, «Վանաձորի գյուղ. պետական քոլեջ» -ի մարզադահլիճի վերակառուցումը, Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի շենքի ուժեղացումը և վերակառուցումը, Երևանյան խճուղի թիվ 111-1/1 հասցեում «ԴԱՐԲԲԱԳՍ կարի ֆաբրիկայի արտադրական օբյեկտների վերակառուցումը և արդիականացումը, Տիգրան Մեծ 19 հասցեում ստոմատոլոգիական կլինիկայի կառուցումը, «ՎԱԲԱ» ՍՊԸ-ին պատկանող Նախկին մորթու-մուշտակի գործարանի արտադրական շենքերի վերակառուցումը որպես հանգստի, հյուրանոցային և ռեստորանային գոտու, Վարդանանց փողոցի վրա կլինիկայի կառուցումը, Հակոբյան փողոցի վրա հանգստյան գոտու և ձիարշավարանի հիմնումը և այլ խոշոր քաղաքաշինական օբյեկտների շին. աշխատանքները, թիվ 19 դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցումը որպես մանկապարտեզ, «Դեկորա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող Բաղրամյան պող. թիվ 60 հասցեում շինանյութի առևտրի կենտրոնի կառուցման աշխատանքները և այլ խոշոր քաղաքաշինական օբյեկտներ:
Սկսվել և ավարտվել են սուբվենցիոն ծրագրերով նաատեսված Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու հիմնանորոգման , Տարոն-2 և Տարոն-4 թաղամասերում նոր այգիների կառուցման, Հր. Կլեկչյանի անվան թիվ 1 մշակույթի տան, Հր. Մաթևոսյանի անվան գրադարանի, Աթլետիկայի ՕՀՄՄ դպրոցի հիմնանորոգման, Ջուխաջյան և Լալվարի փողոցների հիմնանորոգման աշխատքնաներ /ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 750 մլն ՀՀ դրամ/: Ինչպես նաև թիվ 7 դպրոցի վերգետնյա անցումը:
Պատրաստել և ֆինանսական բաժին են ներկայացվել գնման հայտեր համայնքի կարիքների համար նախագծերի ձեռք բերման, կոմունալ ենթակառուցվածների վերակառուցման տարբեր աշխատանքների համար:
Կազմակերպվել է հողամասերի 7 աճուրդ (անհատական բնակարանաշինության, հասարակական սպասարկման օբյեկտների, ավտոտնակների կառուցման նպատակով` թվով 121 հողամաս), որի արդյունքում համայնքի բյուջե մուտք է եղել ավելի քան 75 մլն ՀՀ դրամ ֆոնդային մասում և 12 մլն ՀՀ դրամ վարչական մասում:
Ինքնակամ քաղաքաշինական օբյեկտների օրինականացման, հողի օտարման արդյունքում համայնքի բյուջե մուտք է եղել մոտ 300 մլն ՀՀ դրամ ֆոնդային մասով և 38 մլն ՀՀ դրամ վարչական մասով:
Անմիջական մասնակացությամբ համակարգվել է Վանաձորի զարգացման ծրագրերի բոլոր էսքիզային նախագծերի կազմման աշխատանքները:
Պարբերաբար կատարվել են շրջայցեր քաղաքում ինքնակամ շինարարությունները կանխելու և տրված շինթույլտվություններով կառուցվող օբյեկտներում հսկողություն անելու նպատակով:
Ավագանու հաստատմանն է ներկայացվել 60 հատ որոշման նախագիծ, որոնք հաստատվել են:
ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ Քաղաքաշինության կոմիտե և ՀՀ Մշակույթի նախարարություն է ուղարկվել 52 նախագիծ համաձայնեցման համար:
Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ: