Հարգելի’ քաղաքացիներ

Վանաձորում տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով տապալվել են ծառեր, վնսավել են հոսանքի լարեր։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հանձնարարությամբ անմիջապես կազմվել են արագ արձագանքման խմբեր’ հետևանքները հնարավորինս արագ վերացնելու նպատակով։ Արկադի Փելեշյանի գլխավորությամբ այս պահին Կոմունալ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանման հարցերի բաժնի աշխատակիցները շարունակում են շրջայցը համայնքում՝ պարզելու հասցրված վնասները և կազմակերպելու աշխատանքները։

You May Also Like