Հարգանքի տուրք՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհեր

Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց Եղեռնի 104-րդ տարելիցի օրը Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատայկ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի:
Պատարագին ներկա էին նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ, մարզային իշխանության, տարբեր ուժային կառույցների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հիմնարկ- ձեռնարկությունների, դպրոցների կոլեկտիվներ և հազարավոր վանաձորցիներ:
Եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագից անմիջապես հետո ներկաները՝ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանի գլխավորությամբ , շարժվեցին Սրբոց Նահատակաց պուրակ, որտեղ կատարվեց հոգեհանգստի կարգ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակների հիշատակը և ծաղիկներ խոնարհեցին 1915թ-ի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

You May Also Like