Հարգանքի տուրք 1988թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին

Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող «Նահատակաց» պուրակում տեղակայված, 1988 թվականի  երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝  ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Հոգեհանգստի կարգին ներկա էին  և անմեղ զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանը, մարզային և քաղաքային իշխանությունների, տարբեր ուսումնական հաստատությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ,  ինչպես նաև բազմաթիվ վանաձորցիներ: Հոգեհանգստի կարգից հետո մասնակիցները  ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհվեցին խաչքար-հուշարձանին:

You May Also Like