Արդեն 30 տարի է անցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժից, որին զոհ գնաց ավելի քան 25 հազար մարդ: 514 մարդ մնաց անտուն: Փլատակների վերածվեցին Գյումրին, Վանաձորը և Սպիտակը՝ հարակից գյուղերի հետ միասին:
30 տարի անց Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող «Նահատակաց» պուրակում տեղակայված երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ՝ ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ տեր Սեպուհ արք. Չուլջյանի: Ներկա էին Վանաձորի քաղաքային, Լոռու մարզային իշխանությունների ներկայացուցիչները, բազմաթիվ վանաձորցիներ: Վերջում ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհվեցին խաչքար-հուշարձանին, ապա ներկաներն ուղևորվեցին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, որտեղ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ընթացքում հնչեց Մակար Եկմալյան ՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ՝ մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: