Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու փոխմարզպետներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում կատարված ահաբեկչական գործողության զոհերի հիշատակին:
23 տարի առաջ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ կատարվել է զինված հարձակում։ Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են 8 պետական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ևս 8 մարդ վիրավորվել է, 91-ը՝ գերեվարվել։