Հոկտեմբերի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը,
Լոռու մարզի Երկրապահ կամավորական միության նախագահ, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության անդամները և տասնյակ վանաձորցիներ հարգանքի տուրք մատուցեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին , ծաղիկներ դնելով նրա կիսանդրու մոտ:
1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, ինչի հետևանքով ծանր հարված հասցվեց Հայոց պետականությանը և ահաբեկչությանը զոհ գնաց նաև Հայոց Բանակի հիմնադիր, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Երրորդ հանրապետության պատմության ամենացավալի էջերից է և այդպիսին էլ մնալու է բոլոր սերունդների համար:
Եվ Լոռու մարզպետի և Վանաձորի քաղաքապետի, և հիշատակի արարողության մասնակիցների համար ընդհանրական էր մեկ մտայնություն. ազգային հերոսները, երբ հեռանում են երկրային կյանքից, հավերժ մնում են երկրի վրա, եթե իրականցվում են նրանց նպատակները: Իսկ այդ նպատակների առանցքը մեկն է. Հայոց պետականության հզորացում և հարատևում: