Հարգանքի տուրք՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ

Հոկտեմբերի 27-ին Վանաձորի համայնքապետարանի և Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի և Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում կատարված ահաբեկչության զոհերի հիշատակին:
Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են 8 պետական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, 8 մարդ վիրավորվել է, 91-ը՝ պատանդ վերցրվել։
  • Vazgen Sargsyan 65 amyak 3
  • Vazgen Sargsyan 65 amyak 4
  • Vazgen Sargsyan 65 amyak 1
  • Vazgen Sargsyan 65 amyak 2
  • V Sargsyani ardazan 2023 3
  • V Sargsyani ardazan 2023 1
  • V Sargsyani ardazan 2023 4
  • V Sargsyani ardazan 2023 2

You May Also Like