2022 թվականի ապրիլի 21-ին Վանաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանրային քննարկում Վանաձոր համայնքում 2022 թվականի համար ներկայացվող սուբենցիոն ծրագրերի հայտերի վերաբերյալ:
Քննարկումներին մասնակցում էին համայնքապետարանի աշխտակազմի և քաղհասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիներ:
Տեղեկացնենք, որ գրավոր առաջարկությունների վերաբերյալ նախապես հայտարարված վերջնաժամկետի ավարտին ՝ ապրիլի 20-ը, ներկայացվել էր մեկ առաջարկություն՝ կառուցվող օբյեկտներում հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար մուտքի և տեղաշարժի մատչելիության ապահովում: Հանրային լսումներին բացման խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, ով կարևորեց հանրային մասնակցությունը նմանատիպ որոշումների կայացմանը:
Համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը մանրամասն և ըստ հերթականության ներկայացրեց սուբվենցիոն ծրագրերի մասին տեղեկատվություն, ընդգծելով, որ Վանաձոր համայնքի խոշորացումից հետո սուբվենցիոն ծրագրերում ներառվել են Գուգարք , Դարպաս և Շահումյան համայնքների կողմից ներկայացված բոլոր նախանական առաջարկությունները : Ներկայացվեցին հետևյալ սուբվենցիոն ծրագերրը՝
1. Վանաձոր համայնքի Վ․Համբարձումյանի անվան հապարակի հիմնանորոգում
2. Վանաձոր համայնքի Ձմեռային մարզաձևերի ՄՊՄԴ ՀՈԱԿԻ մարզասրահի կառուցում և «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի շենքի մարզասրահի ռետինապատ հատակի փոխարինում
3. Վանաձոր համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռքբերում
4. Վանաձոր համայնքի Ավետիք Իսահակյան փողոցի հիմնանորոգում
5. Վանաձոր համայնքի Հենրիկ Զաքարյան փողոցի հիմնանորոգում
6. Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգում
7. Վանաձոր համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի հիմնանորոգում
8. Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրի 1,2,4,5,6,9 փողոցների հիմնանորոգում
9. Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի 3-րդ և 4-րդ փողոցների հիմնանորոգում
10. Վանաձոր համայնքի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում
11. Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում /2-րդ փուլ/
12. Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի Էներգետիկների 5-րդ փողոցի և Կոտեջային 1,2,3,4,9-րդ փողոցների հիմնանորոգում, 14-րդ փողոցում սելավատարի կառուցում
13. Վանաձոր համայնքի Տինիկային թատրոնի հիմնանորոգում
14. Վանաձոր համայնքի Դարպաս և Գուգարք բնակավայրերում մանկապարտեզների կառուցում / 2 փուլով/
15.Վանաձոր համայնքի Կ.Դեմիրճյան փ. թիվ 6, թիվ 8, թիվ 11, թիվ 19, Մոսկովյան փ. թիվ 14, Նժդեհի փ. թիվ 7, Տիգրան Մեծի պ. թիվ 77, Թումանյան փ. թիվ 6, Վարդանանց փ. թիվ 23, թիվ 49 շենքերի տանիքների ջերմամեկուսացման և հիմնանորգման աշխատանքներ:
Համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրերով նախատեսված աշխատանքների, ճարտարապետական լուծումների նախագծերը, մանրամասն տեղեկացնելով թե ինչ ավարտական տեսք են ունենալու սուբենցիոն ծրագրով նախատեսված օբյեկտները շինարարության ավարտից հետո:
Տեղեկացվեց նաև, որ բոլոր նախագծերում ներառված են հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար մուտքը և տեղաշարժի մատչելիությունն ապահովող լուծումներ:
Ի գիտություն այն քաղաքացիների, ք ովքեր չեն մասնակցել հանրային լսումներին՚: Նրանք կարող են նախապես պայմանավորվել և համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնում ծանոթանալ ծրագրերի նախագծերի 2d պատկերներին:
2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի արձանագրությունը դիտեք հետևյալ հղումով․