ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ավագանու խմբակցություններին Վանաձոր համայնքի Լոռվա հրապարակը Կոմիտաս վարդապետի հրապարակ վերանվանելու վերաբերյալ հանրային բաց լսումների և քննարկումների սույն թվականի մարտի 12-ից մինչև մարտի 26–ն ընկած ժամանակահատվածում:
Հանրային բաց լսումները և քննարկումները համայնքապետարանի պատասխանատու ներկայացուցիչների հետ տեղի կունենան 2019 թվականի մարտի 25-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում` նիստերի դահլիճում:
Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր տեսքով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ա. Օհանյանին մինչ սույն թվականի մարտի 25-ը, ժամը 18.00-ն:

Վանաձորի համայնքապետարան

You May Also Like