Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ավագանու խմբակցություններին համայնքի ղեկավարի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունների վերաբերյալ հանրային բաց լսումների և քննարկումների սույն թվականի փետրվարի 8-ից մինչև փետրվարի 22–ն ընկած ժամանակահատվածում:
Վանաձոր համայնքի ղեկավարի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվություններին կարելի է ծանոթանալ ստորև:
Հանրային բաց լսումները և քննարկումները համայնքապետարանի պատասխանատու ներկայացուցիչների հետ տեղի կունենան 2019 թվականի փետրվարի 21-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում` նիստերի դահլիճում:
Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր տեսքով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ա. Օհանյանին մինչ սույն թվականի փետրվարի 20-ը, ժամը 18.00-ն :
Վանաձորի համայնքապետարան