Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում կազմվել է վթարավտանգ ճանապարհահատվածների բարելավման մանրամասն նախագիծ և բնապահպանական ու սոցիալական կառավարման պլան։
Հետազոտության և նախագծման ընթացքում ինժեներական թիմը սերտորեն աշխատել է համայնքների ղեկավարների հետ՝ հանրության պահանջները, առաջարկությունները և մեկնաբանությունները վերջնական նախագծի մեջ ընդգրկելու համար։
Ծրագրի շրջանակներում մինչ շինարարական աշխատանքները սկսելը կանցկացվեն հանրային լսումներ, որոնց նպատակն է համայնքների բնակիչներին ներկայացնել և քննարկել պատրաստված մանրամասն նախագիծն ու բնապահպանական և սոցիալական կառավարման պլանը՝ ապահովելով հասարակական մտահոգությունների ներառումը նախագծում։
Հանրային լսումները տեղի կունենան մարտի 2-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում, նախնական ժամը 16։00-ին
ՃՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ ՀԻՄՙՆԱԴՐԱՄՙ