ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ավագանու խմբակցություններին Վանաձոր համայնքի Լոռվա հրապարակը Կոմիտաս վարդապետի հրապարակ վերանվանելու վերաբերյալ հանրային բաց լսումների և քննարկումների   սույն թվականի մարտի 12-ից մինչև  մարտի 26–ն ընկած ժամանակահատվածում:

Հանրային բաց լսումները և քննարկումները համայնքապետարանի  պատասխանատու ներկայացուցիչների հետ տեղի կունենան 2019 թվականի մարտի 25-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում` նիստերի դահլիճում:

Առաջարկություններն առցանց  կարող եք ներկայացնել info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր տեսքով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Ա. Օհանյանին մինչ սույն թվականի մարտի 25-ը, ժամը 18.00-ն:

Վանաձորի համայնքապետարան

You May Also Like