Ապրիլի 6-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի կառուցման «Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի» վերաբերյալ հանրային քննարկման 2-րդ փուլը:
Համայնքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը հակիրճ ներկայացրեց «Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի հանրային քննարկման առաջին փուլի արդյունքները և առաջարկեց սկսել քննարկումները:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական մասնագետ Քնարիկ Գրիգորյանը տեղեկություն ներկայացրեց «ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» ընթացքի վերաբերյալև այդ ծրագրի շրջանակներում Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոցի կառուցման արդյունքում սեյսմիկ անվտանագության բարձրացման սոցիալական բաղադրիչի երաշխիքների ապահովմանը:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի շրջակա միջավայրի մասնագետ Լուսինե Գևորգյանը ներկայացրեց թիվ 19 հիմնական դպրոցի շինարարության ընթացքում նախատեսված շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված ճարատապետական նախագծի առաձնահատկությունները, բնապահպանական ազդեցության կառավարման առկա պլանի մասին: Տեղեկացվեց, որ ճարտարապետական նախածագիծը փորձաքննության փուլում է:
Մանրամասն ներկայացվեց ճարտարապետական նախագիծը: Այն ուղարկվել է բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, և ստացված կարծիքները դրական են:
Տեղի ունեցան շահագրգիռ քննարկումներ: Նախագծի վերաբերյալ չհնչեցին փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ առաջարկություններ:
Համայնքապետարանի աշխատակազմի Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Սուրեն Աբովյանը եզրափակեց հանրային քննարկումները՝ հայտարարելով, որ համայնքապետարանը դրական է գնահատում նախագիծը: