Հանրային բաց լսումներ՝ 2020 թ. բյուջեի կատարման տարեկան և Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերի վերաբերյալ

Մարտի 1-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցան Վանաձոր համայնքի ղեկավարի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան և հաշվետու տարում Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվությունների նախագծերի հանրային բաց լսումները: Նիստը վարում էր Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը: Ներկա էին համայնքապետարանի պատասխանատու ներկայացուցիչներ, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, քաղաքացիներ:
Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը ներկայացրեց Վանաձոր համայնքի ղեկավարի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախագիծը, ապա ծավալվեց ակտիվ քննարկում: Հնչեց առաջարկ:
Հաշվետու տարում Վանաձոր համայնքի զարգացման ծրագրի իրականացման հաշվետվության նախագիծը ներկայացրեց աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը: Այս դեպքում առաջարկություններ չեղան:
Ակտիվ քննարկումներից հետո նախագծերը կբերվեն վերջնական տեսքի և կներկայացվեն Վանաձոր համայնքի ավագանուն:

You May Also Like