Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների 2021 թվականի փետրվարի 16-ից մինչև 2021 թվականի մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում ։
Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան սույն թվականի մարտի 2-ին ժամը 16.00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում:
Առաջարկությունները կարող եք ներկայացնել առցանց, cityvanadzor@gmail.com, info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանին, մինչ սույն թվականի մարտի 1-ը ՝ ներառյալ:
«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծին և կից փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ստորև
Սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու հայտեր
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ