Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին «Համայնքի ղեկավարի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան » և «Հաշվետու տարում Վանաձոր համանքի զարգացման ծրագրի իրականացման» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2021 թվականի փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում ։
Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան սույն թվականի մարտի 1-ին ժամը 16.00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում:
Առաջարկությունները կարող եք ներկայացնել առցանց, cityvanadzor@gmail.com, info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանին և զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանին, մինչ սույն թվականի փետրվարի 26-ը ՝ ներառյալ:
«Համայնքի ղեկավարի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան» և «Հաշվետու տարում Վանաձոր համանքի զարգացման ծրագրի իրականացման» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծին և կից փաստաթղթերին կարելի է ծանոթանալ և ներբեռնել ստորև.
2020 թվականի բյուջեի կատարողական
Համայնքի զարգացման ծրագրի կատարողական
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ