ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, համայնքի ավագանու խմբակցություններին՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատման մասին», «Վանաձոր համայնքի 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» և «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու և Վանաձոր համայնքի ավագանու 29 նոյեմբերի 2023 թվականի թիվ 38-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային բաց լսումների և քննարկումների։
Հանրային լսումները տեղի կունենան 2025 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում: Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել vanadzor.lori@mta.gov.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր ձևով՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Վահե Գրիգորյանին, մինչև 2024 թվականի նոյեմբերի 20-ը, ժամը 16։00-ն:

Որոշում
Բյուջեի նախագիծ 2025
Տուրքեր և վճարներ նախագիծ 2025
Արտոնություններ 2025

Հանրային քննարկման արձանագրություն

You May Also Like