ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը  հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց,  համայնքի ավագանու խմբակցություններին՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների և քննարկումների։

Հանրային լսումները տեղի կունենան 2024 թվականի օգոստոսի 05-ին, ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում:

Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել cityvanadzor@gmail.com, info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր ձևով՝ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանին, մինչև 2024 թվականի օգոստոսի  02-ը, ժամը 16։00-ն:

Հանրային բաց լսումների և քննարկումների արձանագրություն։

 

You May Also Like