Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ավագանու խմբակցություններին՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին», «Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաներ ստանալու և «Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի փողոցների հիմնանորոգում», «Վանաձոր համայնքի Սանկտ Պետերբուրգի փողոցի հիմնանորոգում», «Վանաձոր համայնքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում», «Վանաձոր համայնքի գլխավոր փողոցների լուսավորության համակարգի արդիականացում», «Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրերի փողոցների լուսավորության համակարգի կառուցում», «Վանաձոր համայնքի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում» սուբվենցիայի հայտին համաձայնություն տալու մասին», «Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում մանկապարտեզի կառուցում» սուբվենցիաների հայտերին համաձայնություն տալու մասին», «Վանաձոր համայնքի 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» և «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու և Վանաձոր համայնքի ավագանու 28 հոկտեմբերի 2020 թվականի թիվ 102-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային լսումների։
Հանրային լսումները տեղի կունենան 2022 թվականի դեկտեմբերի 02-ին , ժամը 11։00-ին համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում։ Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել cityvanadzor@gmail.com էլեկտրոնային փոստով կամ գրավոր տեսքով ՝ համայնքապետարանի Քաղաքացիների սպասարկման գրասենյակ մուտքագրելու միջոցով, մինչև 2022 թվականի դեկտեմբերի 01-ը, ժամը 16.00-ն :
Վանաձոր համայնքի ավագանու որոշումների նախագծերին և կից փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ինչպես նաև ներբեռնել ստորև ներկայացված հղումներով `
ՆԱԽԱԳԻԾ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ
ՆԱԽԱԳԻԾ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ
Հավելված 1 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ
Հավելված 2 2023 ԹՎԱԿԱՆԻՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ
ՆԱԽԱԳԻԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
Վանաձորի համայնքապետարան