Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ավագանու խմբակցություններին «էլմիրա Սարգսյան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի թիվ 20 հասցեում գտնվող հողամասում գազալցակայան կառուցելիս շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ հանրային բաց լսումների և քննարկումների սույն թվականի հուլիսի 01-ից մինչև հուլիսի 16–ն ընկած ժամանակահատվածում:
Հանրային բաց լսումները և քննարկումները համայնքապետարանի պատասխանատու ներկայացուցիչների հետ տեղի կունենան 2019 թվականի հուլիսի 15-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում` նիստերի դահլիճում:
Առաջարկություններն առցանց կարող եք ներկայացնել info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր տեսքով համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Օհանյանին մինչ սույն թվականի հուլիսի 16-ը, ժամը 18.00-ն:
Վանաձորի համայնքապետարան