Այսօր Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Վանաձոր համայնքի ղեկավարի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության» հանրային լսումը։
Նիստը վարեց Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը։ Համայնքապետարանի Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Վահե Գրիգորյանը ներկայացրեց 2023 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը։
Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն եկամուտների գծով կատարվել է 74.6%-ով, բյուջեով նախատեսված 5.130.294.6 hազար դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 3.825.306.9 հազար դրամ, որից
Վարչական բյուջեի մուտքերը նախատեսված 3.657.324.7 հազար դրամի դիմաց կազմել են 3.689.685.9 հազար դրամ, կատարվել են 100.9%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են 343.391.3 հազար դրամով, որը հիմնականում պայմանավորված է սեփական եկամուտների և պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի ավելացմամբ:
Ֆոնդային բյուջեի մուտքերը նախատեսված 1.672.969.9 հազար դրամի դիմաց կազմել են 335.621.0 հազար դրամ, կատարվել են 20.1.0%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են 23.310.9 հազար դրամով:
Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումներից մուտքը նախատեսված 200.000.0 հազար դրամի դիմաց կազմել է 200.000.0 հազար դրամ, կատարվել է 100%-ով:
Սեփական եկամուտների գծով բյուջեն կատարվել է 102.1%-ով, նախատեսված 1.595.882.9 հազար դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 1.628.917.0 հազար դրամ: Նախորդ տարվա համեմատությամբ աճել են 315.904.8 հազար դրամով, որից
Անշարժ գույքից գույքային հարկերի գծով փաստացի մուտքը 124.652.0 հազար դրամի դիմաց կազմել է 158.712.9 հազար դրամ, կատարվել է 127.3%-ով: Նախորդ տարվա համեմատությամբ աճել է 5.618.2 հազար դրամով:
Հանրային լսմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարցեր ուղղեցին նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ, թե արդյոք կան ծրագրեր, որոնք անավարտ են մնացել կամ տեղափողվել են 2024 թվական։
Աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ որոշ ծրագրեր տեղափոխվել են։ Այդ մասին Կառավարության որոշումները հրապարակված են։Գլխավոր ճարտրապետ Սուրեն Աբովյանը նշեց, որ ընթացիկ տարվան են տեղափոխվել թիվ 4, թից 8 և Գուգարք բնակավայրի մանկապարտեզների շենքերի կառուցումը։ Գործընթացն արդեն մեկնարկել է։ Այս տարի կավարտվեն նաև Ներսիսյան փողոցի ասֆատլապատման աշխատանքիներ, որոնք հետաձգվել են, քանի որ փողոցի մի հատվածում հողածածկույթի շերտերի արհեստական նստեցումը բավական չէր ու անհրաժեշտություն կար սպասելու, հետագայում խնդիրներից խուսափելու համար։
Հանրային լսման նիստի արձանագրություն։