ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ

Վանաձոր համայնքի ղեկավարը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց և համայնքի ավագանու խմբակցություններին «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրին մասնակցելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագծերի վերաբերյալ հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների ։
Ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հանրային բաց լսումները և (կամ) քննարկումները կկայանան սույն թվականի հուլիսի 20-ին ժամը 11:00-ին, համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկում՝ ավագանու նիստերի դահլիճում:
Առաջարկությունները կարող եք ներկայացնել առցանց, cityvanadzor@gmail.com, info@vanadzor.am էլեկտրոնային փոստով կամ գրավոր համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանին, մինչ սույն թվականի հուլիսի 19-ը ՝ ներառյալ:

 

20․07․2023թ․ հանրային բաց լսումների արձանագրություն։

You May Also Like