ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:
Մայիսի 28-ը մեր ժողովրդի անցած ճանապարհի ամենակարևոր հանգրվաններից է։ Այն մեր ժողովրդի՝ սեփական հայրենիքում պետություն ունենալու դարավոր ձգտումն է։
Մայիսյան հաղթանակները՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, հայության փրկության, վերածննդի ու պետականության վերականգնման նոր մեկնակետն էին։
Պատմականորեն ևս մեկ անգամ ապացուցվեց, որ ազգային միասնության ու ինքնակազմակերպման արդյունքում մենք կարողանում ենք դիմակայել բոլոր արհավիրքներին, նույնիսկ բնաջնջման վտանգին։
1918թվականին կոտորածների, տեղահանման, ունեզրկման պայմաններում հասարակ ժողովուրդը բանակ դարձած սխրանք գործեց՝ արևի տակ իր տեղը պահպանելու համար։
Առաջին հանրապետության հռչակումը հիմնաքարն է, որի վրա մենք շարունակում ենք պետություն կառուցելու մեր հանձնառությունը։
Մայիսյան հաղթանակների ու հանրապետության տոնի ոգեշնչող զգացողությունը պահենք մեր մեջ և ձգտենք նոր պատմական հաղթանակների։
Շնորհավորում եմ բոլորիս։
Փառք մեր հերոսներին,
Փառք Հայաստանի Հանրապետությանը։

You May Also Like