Վանաձորում հանդիսավորությամբ նշվեց Հանրապետության տոնը

Այսօր Վանաձորում հանդիսավորությամբ նշվեց Հանրապետության տոնը։ Ղարաքիլիսայի ճակատամարտը խորհրդանշող Կոտրված եկեղեցու մոտ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմանը և մայիսյան հերոսամարտերին նվիրված տոնական միջոցառում անցկացվեց։
Տոնակատարությանը մասնակցում էին Լոռու փոխմարզպետներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը,ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը, Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Գուգարաց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ հնչեց Հանրապետական մաղթանք, ապա սրբազան հայրը օրհնության խոսք հղեց։ Շնորհավորանքով ելույթ ունեցավ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Միջոցառումն ուղեկցվում էր զինվորական նվագախմբի և Վանաձորի համայնքապետարանի կամերային երգչախումբի կատարումներով։
Միջոցառման ավարտին ներկաները ծաղկեպսակներ տեղադրեցին և ծաղիկների խոնարհեցին Ղարաքիլիսայի հերոսամարտին նվիրված հուշակոթողի մոտ։
«Անցյալից ներկա» խորագրի ներքո ցուցադրված էին Վանաձորի գեղագիտական կենտրոնի ձեռքի աշխատանքներ և Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանից ավանդական արվեստի նմուշներ։
  • hanr_or_2023 2
  • hanr_or_2023 4
  • hanr_or_2023 7
  • hanr_or_2023 6
  • hanr_or_2023 3
  • hanr_or_2023 5

You May Also Like