Այսօր Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Այն անցկացրեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Ընդունելությանը ներկա էին համայնքապետարանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներ։
Համայնքի ղեկավարին բնակիչները դիմեցին հողի սեփականաշնորհման, ճանապարհի նորոգման, տանիքի նորոգման, սոցիալական աջակցություն ստանալու, աշխատանքի հարցերով։
Ներկայացված խնդիրները քննարկվեցին տեղում։
Արկադի Փելեշյանի հանձնարարականով աշխատակազմը պետք է սեղմ ժամկետներում քաղաքացիներին լուծումներ առաջարկի։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիները, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավորված չէ, և ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:
Համայնքի ղեկավարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․