Բնակիչներին ընդունեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Բացի նախապես գրանցված քաղաքացիներից ընդունելությանը մասնակցեցին Երևանյան խճ. 90 հանրակացարանի բնակիչները։
Նրանք խոչընդոտել էին վնասված պատի ամրացման աշխատանքներին’ պահանջելով իրենց տներ տրամադրել։ Համայնքը, սակայն, միջոցներ չունի վերջին տարիներին հանրակացարանում բնակություն հաստատած ընտանիքներին բնակարաններով ապահովելու։ Այս պահին պետք է կատարվեն պատի ամրացման աշխատանքներ և սանհանգույցի նորոգում։
Քաղաքացիները դիմեցին աշխատանք գտնելու, սոցիալական աջակցություն ստանալու հարցերով։
Ընդունելությանը եկած Նաիրի 1 շենքի երկու քաղաքացիներին տեղեկացվեց, որ իրենց շենքի բակը’ շուտով կասֆալտապատվի։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիներիը, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավորված չէ, և այդ պատճառով ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․