Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն։
Քաղաքացիները համայնքի ղեկավարին դիմեցին տանիքների նորոգման, վերելակի, խաղահրապարակ տեղադրելու, սոցիալական աջակցություն ստանալու, աշխատանք գտնելու հարցերով։
Արկադի Փելեշյանը լսեց քաղաքացիներին և հարցերի լուծման ուղղված հանձնարարականներ տվեց աշխատակազմի ներկայացուցիչներին։
Խաղահրապարակների վերաբերյալ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ընդգծեց, որ ինքն անձամբ էլ առաջնահերթություններից մեկն է համարում երեխաների համար բակերը խաղահրապարակներով կահավորելու հարցը։
Դրանք Վանաձորի բազմաբնակարան շենքերի բակերում ամեն տարի ավելանալու են։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիներիը, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավորված չէ, և այդ պատճառով ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․

You May Also Like