Տեղի ունեացավ հանդիպում Վանաձորի համայքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և տարբեր համայնքներից հրավիրված հասարակական կազմակերպությունների հետ։

Այսօր Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեացավ հանդիպում Վանաձորի համայքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների և տարբեր համայնքներից հրավիրված հասարակական կազմակերպությունների հետ։
Հանդիպումը նախաձեռնել էր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ իր «CSOs4SLD. ՔՀԿ-ները հանուն կայուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյան։
ՔՀԿ-ների և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ անցկացվեց «Համայնքահեն համագործակցություն և բաց կառավարման գործընկերություն» թեմայով քննարկում։
Երկուստեք ներկայացվեցին համագործակցության հաջողված և արդյունավետ փորձը, փոխգործակցելու մոտեցումները և քաղած դասերը։
Համայնքային խնդիրների համագործակցային մոնիտորինգի վերաբերյալ խոսեցին Վանաձոր համայնքի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյան և «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Արբակ Սարգսյան։ Նրանք նշեցին սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգված շինարարական օբյեկտներում համատեղ կատարած շրջայցերի մասին։
Վանաձոր համայնքի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանը ներկայացրեց Համայնքահեն նախաձեռնությունների և Բաց կառավարման գործընկերության շրջանակներում համագործակցությունների դրական փորձը։ Թեմայի վերաբերյալ դիտարկումներ կատարեցին «Լուսաստղ» ՀԿ-ի նախագահ Անի Գաբրիելյանը և «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի նախագահ Արփինե Հակոբյանը։ Համատեղ իրականացված ծրագրերը քիչ չեն և շարունակում են ավելանալ։ Որպես ամենաթարմ օրինակ նշվեց Մասնակցային բյուջետավորման ծրագիրը, որին համայնքը միացել է ինքնակամ և հատկացրել է 10 մլն դրամ։
Հանդիպման մասնակից ՀԿ ներկայացուցիչները կիսվեցին իրենց համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի փորձով, հարցեր ուղղեցին համայնքապետարանի ներկայացուցիչներին։

You May Also Like