Այսօր Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ։
Հանդիպումը կազմակերպվել էր Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հանձնարարությամբ՝ մարզի համայնքներում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցության տարբեր ծրագրերի իրազեկամն շրջանակներում։
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Լոռու մարզպետի օգնական, ՀՀ ՏԿԵ նախարարին կից՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցման հարցերով հասարակական խորհուրդի անդամ Հայկ Հակոբյանը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի և լրատվության բաժնի պետ և Արցախից տեղահանված անձանց հետ տարվող աշխատանքային խմբի պատասխանատու Գեղանի Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ միգրացիոն և քաղաքացիության ծառայության Վանաձոր 1 բաժնի գլխավոր մասնագետ Էմմա Զալյանը, ՄՍԾ Վանաձորի մասնաճյուղ ավագ մասնագետ՝ Սրբուհի Մխիթարյանը։
Բացման խոսքով հանդես եկավ Լոռու մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը։ Նա խոսեց հանդիպման նպատակի մասին, ներկայացրեց քննարկման համար նախատեսված թեմաները։
Հանդիպման մասնակիցներին ներկայացվեց այս ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվություն։
ՄՍԾ Վանաձորի մասնաճյուղ ավագ մասնագետ Սրբուհի Մխիթարյանը խոսեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրերի մասին, ներկայացրեց ընթացիկ և պլանավորվող աշխատանքերը։
Հանդիպման քննարկումների առանցքում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցման ծրագիրն էր: Ինչպես համայնքապետարանի հերթական հանդիպումներին, քննարկվեցին բնակիչների առաջարկությունները։
Միգրացիոն և քաղաքացիության ծառայության և համայնքիապետարանի ներկայացուցիչների կողմից բնակիչները բարձրաձայնեցին հարցերի շուրջ խորհրդատվություն ստացան։ Ծրագրի վերաբերյալ տրվեցին լրացուցիչ պարզաբանումները։