Հոկտեմբի 18-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալեց «Դեպի Հայք» միջազգային բարեգործական հիմնադրամի Վանաձորի կամավորներին՝ ծրագրի Վանաձորի մասնաճյուղի համակարգող Քնարիկ Մելքոնյանի գլխավորությամբ։
«Դեպի Հայք»-ը հիմնադրվել է 2003թ-ին, իսկ Վանաձորում գործում է 2017 թվականից։ Ծրագրի նպատակն է զարգացնել և ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների միջև կապերը՝ վերջիններիս հնարավորություն տալով մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացմանը’ կամավորական աշխատանքի միջոցով։
Կամավորները Համայնքի ղեկավարին ներկայացրին իրենց աշխատանքային առօրյան Վանաձորում և ծանոթացան համայնքապետարանի գործունեությանը, համայնքի զարգացման հեռանկարներին։
Արկադի Փելեշյանը, կարևորելով ծրագրի նպատակը, ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեց սերտ համագործակցել ծրագրի հետ։