Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետի տեղակալ Լուսինե Ստեփանյանն արժանացել է Հայաստանի համայնքների միության պատվոգրին

Դեկտեմբերի 13-ին անցկացվեց Համայնքային ծառայողների 5-րդ համաժողովը:
Համաժողովին մասնակցեցին համայնքների աշխատակազմերի քարտուղարներ և համայնքային ծառայողներ:

Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ համայնքային ծառայության ոլորտում երկարատև աշխատանքի փորձ ունեցող համայնքային ծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողություն:

Հայաստանի համայնքների միության կողմից պատվոգրով պարգևատրվեցին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը,
Արագածոտնի մարզի Օշականի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Հովսեփյանը,
Վայոց ձորի մարզի Արենիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գևորգ Սիմոնյանը,
Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետի տեղակալ Լուսինե Ստեփանյանը,
Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վաչագան Միրաբյանը,
Տավուշի մարզի Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Գոհար Դավթյանը,
Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը,
Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը,
Շիրակի մարզի Ազատանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ղուկաս Մուրադյանը,
Արարատի մարզի Ազատաշենի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Մարինե Բադալյանը,
Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Գայանե Մանուկյանը:

Շնորհակալագրերով պարգևատրվեցին համայնքային ծառայության ոլորտում ներդրում ունեցած և վաստակավոր հանգստի անցած
Արարատի մարզպետարանի ներկայացուցիչ Ալինա Լալայանը
Տավուշի մարզպետարանից Միշա Մխիթարյանը,
Կոտայքի մարզպետարանից Վաչագան Թովմասյանը:

Շնորհավորում ենք և մաղթում բեղմնավոր աշխատանքային գործունեություն:

You May Also Like