Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը քննարկեց Վանաձորում ջրամատակարարման մասնակի վերանորգման աշխատանքների ընթացքը «Դորոժնիկ» ընկերության հետ

        Հաշվի առնելով բնակիչների մտահոգությունը, ինչպես նաև Վանաձորի մի շարք փողոցներում իրականացվող ջրամակտակարարման և ջրահեռացման աշխատաքների ընթացքում առաջացող երթևեկության անհարմարությունը , Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը քննարկումներ անցկացրեց շինարական աշխատանքերի կապալառու «Դորոժնիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ:
Քաղաքի տարբեր հատվածներում փոսային աշխատանքների արդյունքում առաջացած հողային հատվածների հնարավորինս սեղմ ժամկետներում ասֆալտպատման աշխատանքների սկսումը կմեղմի այն անհարմարություններ, որոնք անհանգստացնում են քաղաքացիներին: Քննարկումներին մասնակցում էին նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցներ:
Արկադի Փելեշյանը կարևորեց այն փողոցների առաջանահերթ ասֆալտապատման աշխատանքները, որտեղ վերջացվել են ջրամտակարարման և ջրահեռման հոսքագծերի մոտնաժումը, որպեսզի օր առաջ այդ փողոցների հարակից բնակչությունը կարողանա լիրաժեք օգտվել երթևեկությունից և փողոցներին վերադարձնվի նախկին համամետաբար բարետես վիճակը:
         Իր հերթին «Դորոժնիկ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հավաստիացրին , որ առաջիկայում կսկսվեն հատվածային ասֆալտապատման աշխատանքները:
        Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հանձնարարեց համայնքապետարանի համապատասխան բաժինների ղեկավարներին պարբերաբար մոնիտորինգ իրականացնել կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում իրազեկել պատվիրատուին, տվյալ դեպքում՝ պետական լիազոր մարմինին , ընթացիկ խնդիրների արագ լուծում տալու նպատակով:
       Հիշեցնենք, որ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ (KFW) իրականացվում է Վանաձորի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագիր, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել 24-ժամյա ջրամատակարարում քաղաքի բոլոր թաղամասերում:

You May Also Like