Համայնքի ղեկավարը շնորհակալագիր հանձնեց Բուժաշխատողի օրվա առթիվ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը Բուժաշխատողի օրվա առթիվ բարեխիղճ և անմնացորդ նվիրումով աշխատանքի և բարձր պրոֆեսիոնալիզմի համար ծաղիկներ և շնորհակալագիր հանձնեց Վանաձորի թիվ 3 համաբուժարանի գլխավոր բուժքույր Կարինե Գրիգորյանին:
Կարինե Գրիգորյանը նաև Արցախյան 44-օրյա պատերազմի նահատակված հերոսի՝ Ժիրայր Անդրեասյանի մայրն է, ով ևս բարձր առաքինության և հերոսության մարմնացում է: Համայնքի ղեկավարը, բարեմաղթանքի խոսքեր հղելով, մասնավորապես ասաց. «Դուք անգամ այս դժվարին պայմաններում Հիպոկրատի երդմանը հավատարիմ շարունակում եք Ձեր մարդասեր առաքելությունը: Շնորհակալ ենք Ձեր վաստակի համար: Մաղթում եմ լինել միշտ գնահատված: Հպարտություն է, որ մեր կողքին ապրում են հերոսածին մայրեր, ովքեր այսօր էլ պատրաստ են հերոսացնելու, հերոսանալու և անգամ վշտի մեջ լինելով՝ մեզ գոտեպնդելու»:

You May Also Like