Վանաձորի համայնքապատկան արվեստի դպրոցների լավագույն սաների գալա համերգ

Հունիսի 28-ին Վանաձորի Էդ․ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցավ Վանաձորի համայնքապատկան արվեստի դպրոցների լավագույն սաների գալա համերգ։
Համերգին ներկա էին Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, խորհրդական Արման Բերնեցյանը, մշակույթի, կրթության և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը, աշխատակիցներ, արվեստագետներ, արվեստասերներ։
Համերգին ներկայացվեցին երաժշտական ու պարային կատարումներ։
Համերգի վերջում ներկաներին ողջունեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը․
«Այսօր ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր մշակույթը փայլուն ապագա է ունենալու՝ ի դեմս մեր արվեստի կենտրոնների սաների։
Վանաձորի արվեստի բոլոր դպրոցների սաները ակտիվ մասնակցում են հանրապետական և միջազգային տարբեր մրցույթների և բազմիցս ապացուցել են, որ արժանի են լավագույնի կոչմանը»։
Արկադի Փելեշյանը նաև շեշտեց, որ ինքն անձամբ և համայնքապետարանի աշխատակազմն իր ողջ ներուժով ծառայում է մեր դպրոցների զարգացման, մեր սաների կայացման գործին։
Ելույթով հանդես եկավ մշակույթի, կրթության և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը և նշեց, որ գալա համերգը հնարավորություն է տալիս մեր արվեստի-երաժշտական դպրոցներին ներկայացնել իրենց սաներին և յուրովի հաշվետվություն է։
Համերգի ավարտին Արկադի Փելեշյանը պատվոգրեր հանձնեց պատանի արտիստներին, նրանց դասատուներին ու նվագակցողներին։

You May Also Like