Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2014թ. փետրվարի 04-ին` ժամը 10.00-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու հերթական նիստը
Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ
Վանաձորի համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 15-ի «Վանաձորի համայնքի 2014 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 100-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
զեկ.` Ա.Սուքիասյան
2. Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների
հաստիքացուցակը, թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու,
Վանաձորի համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 66-Ա և 2013թ.
հուլիսի 25-ի թիվ 67-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
զեկ.` Գ.Սիմոնյան
3. Վանաձորի համայնքի 2013թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին
զեկ.` Ա.Սուքիասյան
4. Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության,
շինություններ և հողամաս տրամադրելու մասին
զեկ.` Տ.Պապանյան
5. «Հաշվապահ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության կանոնադրությունը նոր
խմբագրությամբ հաստատելու մասին
զեկ.` Գ.Սիմոնյան
6. Վանաձորի քաղաքային համայնքի ավագանու 2012թ. փետրվարի 03 -ի թիվ 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ.` Տ.Պապանյան
7. Վանաձորի համայնքի ավագանու 2013թվականի նոյեմբերի 15-ի թիվ 105-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
զեկ.` Ա.Իսպիրյան
8. Հայաստանի կոմունիստական կուսակցության Վանաձորի քաղաքային կոմիտեին տարածք
հանձնելու մասին
զեկ.` Ա.Իսպիրյան
9 Վանաձորի համայնքի ավագանու 2013թ. հունիսի 18-ի թիվ 54-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին
զեկ.` Ա.Մայիլյան
10. Վանաձորի համայնքի ավագանու 2012թվականի նոյեմբերի 7-ի «Վանաձորի համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու և ավագանու 2005 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 303-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 54-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին
զեկ.` Ար.Խաչատրյան
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ