Բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի 2018 թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը

Վանաձոր համայնքի ղեկավարի մոտ հաշվետվությամբ հանդես եկավ բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժինը: Նախ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանն ամփոփ ներկայացրեց ոլորտում առկա վիճակը և տվեց հանձնարարականներ, մասնավորապես առանձնացնելով այն, որ այս բաժինը համայնքապետարանի շարժիչ և խոցելի բաժիններից է, քանի որ այն նաև գործ ունի խոցելի թիրախային խմբերի և կազմակերպությունների՝ մասնավորապես տնակային ավանների և համատիրությունների հետ: Համայնքի ղեկավարը շեշտեց, որ բաժնի ամենամեծ առաքելություններից մեկն այդ ոլորտում կլինի այն, որ մենք կարողանանք համատիրությունների կառավարման ճիշտ մոդել գտնել, կարողանանք բոլոր համատիրությունները միանման աշխատեցնել և մարդկանց զերծ պահել այն մտածելակերպից, որ համատիրությունները բնակբաժիններ են կամ համայնքային կազմակերպություններ: «Համատիրությունների հիմնական մասն ապակողմնորոշում է բնակիչներին, և այն ֆունկցիաները, որոնք պետք է կատարեն իրենք, իրենց անգործության, իրենց ոչ արդյունավետ կառավարման պատճառով ստեղծված իրողություններն ուղղորդում են դեպի համայնքապետարան: Բնականաբար, այսպես թե այնպես համայնքապետարանն իրեն հեռու չի պահում մեր քաղաքացիների նկատմամբ ունեցած պարտավորություններից: Եթե մենք զգանք, որ համատիրությունները որպես միջանկյալ սուբյեկտներ չեն կարողանում արդարացնել իրենց, մենք պետք է հետզհետե հրաժարվենք համատիրությունների գաղափարից: Ուսումնասիրենք տարբեր երկրների փորձը և գանք կառավարման ավելի արդյունավետ տարբերակի: Եթե պետք լինի, ապա այդ ամբողջ գործառույթները կարելի է կենտրոնացնել համայնքի ձեռքերում, որպեսզի մենք իմանանք, որ պատասխանատուն մենք ենք»,-ասաց Մամիկոն Ասլանյանը՝ հավելելով, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չաշխատելու, գումարներ չհավաքագրելու, աշխատանքներ չկատարելու՝ իրենց կողմից ներկայացվող պատճառները և պատրվակները հիմնականում սուբյեկտիվ են, որովհետև չի կարող համայնքի մի հատվածում նույնանման համատիրության հավաքագրման ցուցանիշը լինել այլ, մյուսում՝ այլ: Հիմնականում համատիրության ճիշտ կառավարման մոդելն է բերում արդյունավետ աշխատանքի: «Ես կուզենայի, որ ձեր ուղղորդող ներկայացվածությունն ավելի շատ լիներ, մենք պետք է բնակչությունն ուղղորդենք՝ համատիրությունները ճիշտ կառավարելու գործում, քանի որ դրանք ահռելի մեծ տնտեսություն են դրական և բացասական ազդեցություններով»,-եզրափակեց քաղաքապետը:
Ապա հաշվետու զեկույցով հանդես եկավ բնակարանային տնտեսության և համատիրությունները համակարգող բաժնի պետ Բենիկ Նազարյանը: Վերջում բաժնի առաջատար մասնագետ Վլասիկ Անդրեասյանը և բաժնի պետի տեղակալ Գարեգին Մատինյանը ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար արժանացան համայնքի ղեկավարի շնորհակալագրերին:
2018 թվականին Վանաձորի համայնքապետարանի ԲՏ և ՀՀ բաժնի կողմից ուսումնասիրվել և պատասխանվել է բաժնին մակագրված թվով 356 գրությունների, որից 25-ը ՀՀ ԱՆ ՊԾ ԼՄ բաժնից ստացված գրությունների և դիմումների, ինչպես նաև 771 տարբեր դատարաններից համայքնի ղեկավարին ուղղված հարցումներին:
Բաժնի կողմից բնակչությանը տրամադրվել է 2234 տեղեկանք:
Համայնքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին մշտապես ցուցաբերվել է խորհրդատվական աջակցություն, համակարգվել է համատիրությունների տարեկան հաշվետու ժողովների նախապատրաստման գործընթացը, կազմվել է այդ ժողովների անցկացման ժամանակացույցը, որը տեղակայվել է համայնքի կայքի էջում: Ժամանակացույցում հստակ նշված է եղել, թե ո՞ր բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը ո՞ր համատիրությունն է և ե՞րբ, որտե՞ղ են տեղի ունենալու հաշվետու ժողովները: (Ժամանակացույցը կցվում է): Հաշվետու ժողովներից հետո կազմվել է համատիրությունների 2017 թվականի ֆինանսատնտեսական ցուցանիշների ամփոփագիրը (կցվում է ), որը քննարկվել է համատիրությունների նախագահների խորհրդակցությունում:
Ցուցաբերվել է գործնական աջակցություն §Առափնյա¦ համատիրության ղեկավար կազմի փոփոխության օրակարգով ժողովի նախապատրաստման և անցկացման աշխատանքներին:
Բաժնի աշխատակիցները պարբերաբար ուսումնասիրել են իրենց ամրակցված համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման ընթացքը:
Բաժնի կողմից համակարգվել է տնակային ավանների, հանրակացարանների, մասնավոր տնատիրությունների, համայնքի կողմից սպասարկվող բազմաբնակարան շենքերի, վարձակալությամբ բնակվող ընտանիքների սպասարկմանաշխատանքները:
Հաշվետու ժամանակաշրջանում համայնքի տարածքից տեղափոխվել կամ ապամոնտաժվել է 11 տնակ, 12 անօթևան ընտանիքի հատկացվել է հանրակացարանային բնակելի սենյակներ: Համայնքի տարածքի ծառերի գարնանային և աշնանային էտման արդյունքում կուտակված վառելափայտը բաշխվել է սոցիալապես անապահով 232 ընտանիքներիև 7 նախադպրոցական ուսումնական հաստատություններին:
Համայնքի բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների և բնակիչների ահազանգերի հիման վրա համայնքային ֆինանսական աջակցության միջոցներով: 2018թ.-ն հիմնանորոգվել է 1 շենքի և մասնակի նորոգվել է 10 շենքի տանիքներ, վերաշահագործվել է 2 վերելակ, հիմնանորոգվել է ջրմուղ-կոյուղու 4 համակարգ, կառուցվել է 2 խաղահրապարակ, վերենորոգվել 2 շենքի սալվածքներ և 1 շենքի ջրհորդանները, տեղադրվել է բակերի լուսավորության 62 ինքնավար գործող համակարգ և 10 շքամուտքերի մետաղական դռներ:
Պարբերաբար բաժնի կողմից ցուցաբերվել է աջակցություն Վանաձորի զինկոմիսարիատին, ՆԳ Լոռու մարզի Բազումի և Տարոնի բաժիններին: Համակարգվել է 2002թ.-ից ծնված, համայնքում բնակվող, 2018թ.-ին զորակոչային տեղամասում կցագրման ենթակա երիտասարդների ամփոփացուցակների ճշգրտման աշխատանքները:
Բաժնի կողմից կազմվել և ներկայացվել է հաստատման Վանաձոր համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը:
Վանաձոր համայնքում առկա է 1055 բազմաբնակարան շենքեր և քոթեջներ: 955 բազմաբնակարան շենքերից 248-ի տանիքները ենթակա են հիմնանորոգման, 83 շենք ունի 3-րդ կարգի վթարայնություն, 163 վերելակներից չեն գործում 45-ը :
Վանաձոր համայնքի տնակային ավաններում բնակվում են 665 ընտանիք, տնակային ավաններից դուրս բնակվում են 320 ընտանիք, Ուսանողական թիվ 14 հանրակացարանում բնակվում են 73 ընտանիք, Երևանյան թիվ 90 հանրակացարանում՝ 53 ընտանիք:

You May Also Like