Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է Վանաձորի մի քանի համատիրությունների նախագահների

Ապրիլի 5-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ընդունել է Վանաձորի մի քանի համատիրությունների նախագահների։
Արկադի Փելեշյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար, նշել է, որ շարունակում է ուշիուշով հետևել բոլոր համատիրությունների աշխատանքներին, տեղյակ է և՛ կատարված աշխատանքներից, և՛ բացթողումներից։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհակալագրեր է հանձնել Բոլոր քար, Տարոն, Բազում, Տարոն-4, Խանդակ, Սարար, Անի, Բանյո և Փյունիկ համատիրությունների նախագահներին՝ 2022 թվականին համատիրության աշխատանքը կազմակերպելու, համայնքապետարանի հետ համագործակցելու և ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պահանջներին հետևողականություն դրսևորելու համար։
Շնորհակալագրեր են ստացել նաև Վանաձորի համայնքապետարանի Համատիրությունների աշխատանքի համակարգման հարցերի բաժնի պետ Արեն Անանյանը և բաժնի պետի տեղակալ Գարեգին Մատինյանը։

You May Also Like