Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի նախաձեռնությամբ ապրիլ ամիսը հայտարարվել էր քաղաքի սանիտարական մաքրման միամսյակ, որի ընթացքում քաղաքացիները, կազմակերպությունները, ստանալով նաև քաղաքապերանի համապատասխան ծառայությունների աջակցությունը, կազմակերպելու էին շաբաթօրյակներ: Ապրիլի 6-ին տեղի ունեցավ համաքաղաքային առաջին ապրիլյան շաբաթօրյակը, որին ակտիվորեն մասնակցեցին քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների կոլեկտիվները, քաղաքի ուսումնական հաստատությունները, պետական և տարածքային մարմինների աշխատակիցները, մասնավոր ձեռնարկությունները և համատիրությունները:
Քաղաքապետարանում ապրիլի 8-ի խորհրդակցության ժամանակ քաղաքապետն ամփոփեց շաբաթօրյակը և իր շնորհակալությունը հայտնեց բոլոր մասնակիցներին: Նույն օրը քաղաքապետ Սամվել Դարբինյանը և ավագանու անդամները շրջայց կատարեցին, շաբաթօրյակից հետո քաղաքի սանիտարական վիճակը գնահատելու նպատակով:Քաղաքապետարանը նպատակ ունի քաղաքի բուհերի ուսանողության մասնակցությամբ ապրիլի 21-ի համաքաղաքային շաբաթօրյակին սանիտարական մաքրում իրականացնել Վանաձորի Վանաձոր գետի կիրճի հանգստյան գոտում և հարակից տարածներում: Ապրիլի 21-ին ևս ակնկալվում է վանաձորցիների ակտիվ մասնակցությունը: