Համահայկան ամառային վեցերորդ խաղերը Վանաձորում

Օգոստոսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Օգոստոսի 4-ին «Հայաստան» ՄՀԿ Ստեփան Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում կայացավ Համահայկական ամառային վեցերորդ խաղերի հանդբոլի փուլային մասի պաշտոնական բացման արարողությունը: Հանդբոլի մրցելույթներին մասնակցում են 10 թիմեր` Հրազդան, Ալավերդի, Էլ-Քուվեյթ, Բուենոս Այրես, Երևան, Մարսել, Ստեփանակերտ, Ախալքալակ, Չալթիր և Վանաձոր:

Մարզիկներին և հյուրերին ողջույնի խոսքով դիմեցին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Հանդբոլի Հայաստանի ֆեդրացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը և Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Ողջույնի խոսքին հաջորդեց բացման արարողության մշակութային մասը: Հյուրերին, մարզիկներին և մարզասերներին իրենց ներկայացմամբ ուրախացրեց «Հորովել» երգի-պարի անսամբլը:

Հավելենք նաև, որ թիմերի` Վանաձորում գտնվելու ողջ ընթացքում` երեկոյան ժամերին, Վանաձորի քաղաքապետարանը կազմակերպում է տարբեր մշակութային միջոցառումներ քաղաքի հյուրերի և մարզիկների համար:

P1450342 P1450343 P1450351 P1450357 P1450371 P1450380 P1450382 P1450383 P1450390 P1450401

You May Also Like

Leave a Reply