Վանաձորի աթլետիկայի թիմը հանդես է եկել 22 մարզիկով: Մեր աթլետները հաղթանակներ են գրանցել:
Առաջին օրվա արդյունքներով՝
Գնդի հրում մրցաձևում Ժաննա Շահնազարյանը նվաճեց ոսկե մեդալ:
Ոսկե մեդալներ են նվաճել
Դավիթ Ղուկասյանը` 100մ վազքատարածությունում ,
Էլլադա Ալավերդյանը` 1500մ վազքատարածությունում:
Արծաթե մեդալ է նվաճել՝
Մարիաննա Բաղյանը 100մ և 400մ վազքատարածությունում,
բրոնզե մեդալ ՝
Գոռ Հարությունյանը` 400մ վազքատարածությունում:
Երկրորդ օրվա արդյունքներով՝
Ոսկե մեդալներ են նվաճել`
Դավիթ Ղուկասյանը 200մ վազքատարածությունում,
Էլլադա Ալավերդյանը` 800մ վազքատարածությունում:
Մարիաննա Բաղյանը 200մ վազքատարածությունում նվաճել է արծաթե մեդալ: 4×100մ փոխանցումավազքում արծաթե մեդալներ են նվաճել աղջիկների և տղաների թիմը:
Բրոնզե մեդալներ են նվաճել`
Գոռ Հարությունյանը 800մ վազքատարածությունում,
Նարեկ Ղուկասյանը` 200մ վազքատարածությունում և
Ժանն Շահնազարյանը` սկավառակի նետում ձևում:
Շնորհավորում ենք։