Ապրիլի 19-ին ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի պատվարոր քաղաքացի Հակոբ Ազիզյանը նշեց 85-ամյակը։
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը այցելեց Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոն՝ շնորհավորելու արտիստի հոբելյանը։
Նա նախ շրջեց թատրոնի ճեմասրահով, որտեղ ցուցադրության էին դրված Ազիզյանի բեմական հանդերձանքները, մրցանակներն ու լուսանկարներ։
Այնուհետև համայնքի ղեկավարն այցելեց արտիստին և մոնոներկայացման բեմելից առաջ շնորհավորեց նրա տարեդարձը։ Արկադի Փելեշյանը Հակոբ Ազիզյանին բարեմաղթեց քաջառողջություն և երկար տարիների կյանք։
Ներկայացվեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ներկայացումը։ Մոնոներկայացման ավարտին Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը և Վանաձորի համայնքապետարանի կրթության մշակույթի և տուրիզմի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը անվանի դերասանին շնորհավորագրեր հանձնեցին։ Արտիաստին շնորհավորեցին գործընկերներ, մտավորականներ, նրա արվեստի երկրպագուներ։