Համաձայն ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի, ս/թ. մարտի 4-ից 9-ը Վանաձորի Ալբերտ Ազարյանի անվան <<Կենտրոն>> համալիր մարզադպրոցի մարզադահլիճում անց է կացվելու Վանաձոր քաղաքի մինչև 18 տարեկան պատանիների ֆուտզալի (մինի ֆուտբոլ) գավաթի խաղարկություն, որին կարող են մասնակցել ավագ դպրոցների, քոլեջների, վարժարանների հավաքական թիմերը:
Մասնակցության հայտերը մինչև մարտի 3-ը ներկայացնել Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժին, 402 սենյակ: Նույն օրը ժամը 1500-ին տեղի կունենա վիճակահանությունը և կկազմվի խաղացանցը:
Տեղեկությունների համար զանգահարել 4-11-00 հեռախոսահամարով: